Ներմուծման ԱԱՀ

Կարինե.

Եթե մարտ ամսին ունեմ ԵՏՄ-ից ներմուծում, որից առաջացած ԱԱՀ-ն վճարել եմ մինչև ապրիլի 20-ը, ներմուծման ԱԱՀ-ն լրացնում եմ միայն ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողու՞մ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Այո, ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ։

Karina

Նկատի ունեմ, որ 20-ի Ա սյունում, որպես ավելացում չեմ նշելու՝ դա վերաբերվում է միայն ճշգրտման դեպքերին, երբ որ ուշ է վճարվում:

Քնարիկ

Եթե ներմուծումը եղել է երրորդ ամսին և վճարումը կատարվել է ժամանակին, ապա ներառում եք 3-րդ ամսվա ԱԱՀ հաշվետվության մեջ` 17-րդ տողում, բնականաբար ԱԱՀ-ի տողում էլ իր ԱԱՀ-ն:

Tigran

Այո, ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողում, իսկ ներմուծման հայտարարագիրը ներկայացրե՞լ եք:

Կարեն

Բարև Ձեզ։ Կասե՞ք, եթե գնումը կատարվում է ՌԴ-ից, ինտերների միջոցով և Գլոբբինգով ներմուծվում է ՀՀ (ԱՁ տվյալներով), ապա այդ դեպքում ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հաշվետվությունը ներկայացնելու համար։ Ինձ ասել են, որ բացի ինվոյսից և բեռնափոխադրման փաստաթղթերից, անհրաժեշտ է նաև ինչ-որ պայմանագիր վաճառողի հետ։ Բայց այդպիսի պայմանագիր օնլյան խանութներից գնումների ժամանակ չկա։ Ի՞նչ պրակտիկա է գործում օնլյան գնումներով ներմուծումների ժամանակ։ Շնորհակալություն։