Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ

Karen.

1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։

2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2 Այո այդ հայտարարագրումը համարվում է անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախս, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից՝ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի չորս տոկոսը կազմող գումարի չափով:

Karine

Պայմանագրի անհրաժեշտություն չկա։ Առցանց գնումների համար հիմնավորում է հանդիսանում այդ կայքերում ձեր էջի փաստացի առք ու վաճառքի տվյալները, և եթե դրանք հայտարարագրվում են և հաշիվ ապրանքագրով վաճառվում, ապա կարող եք ձեր ծախսերը հիմնավորել և նվազեցնել։

Նունե

1-ին մեկնաբանությանն ավելացնեմ, որ կարող եք ներկայացվող փաստաթղթերում չկցել պայմանագիր, ձեր մոտ ունեցեք հիմնավորումներ և ստուգման ժամանակ կներկայացնեք: