Tag: ծախսի հիմնավորում
Գյուղմթերքների մեծածախ առևտուր
Gorge.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել:
Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը: Ընդհանրապես ՀԴՄ վրա տպված գումարի ո՞ր մասն է (քանի տոկոսը) վճարվում որպես հարկ: Կանխավ շնորհակալություն:
Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:
Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:
Շնորհակալություն:
Ծախսի հիմնավորում
Anna.
Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:
Գործուղման ծախսերի հիմնավորում
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:
Ծախսի ճանաչում
Լիլիթ.
Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:
Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում
Արմեն.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:
Տրանսպորտային ծախսի ձևակերպում
Գայանե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում:
Նախապես շնորհակալ եմ:
Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի
Վահագ.
Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ
Վիկա.
Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ:
Շնորհակալություն:
Վառելիքի ծախս
Արծրուն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ…
Վառելիքի ծախսի հիմնավորում
Anush.
Հարգելի կոլեգաներ,
Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր:
Շնորհակալ եմ:
Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի
Ռուզաննա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….
Շահութահարկի հաշվարկի ժամանակ
Արփինե.
Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Գործուղման վերաբերյալ
Հովհաննես.
Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ:
Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական:
Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Գործուղման և օրապահիկի ծախսեր
Նարե.
Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..
Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:
ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:
– Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;
– հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:
Կանխավ շնորհակալություն
Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր
Նարե.
Բարև Ձեզ,
Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:
Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:
Կանխավ շնորհակալ եմ:
Գիշերավարձի ծախսեր
Գայանե.
Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:
Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով
Մերի.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում
Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ
