Tag: հաշվապահական հաշվառում
Որակավորման քննության խնդիրներ
Parandzem.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, խնդրում եմ իմ էլեկտրոնային հասցեին ուղարկեք հաշվապահների որակավորման քննության խնդիրների օրինակներ: Նախապես շնորհակալություն: p.avetisyan շնիկ murad-sar.com
Գիտեի՞ք, որ …

Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` “Գիտություն, անկախություն, բարեխղճություն”:
Մանրամասն
Հաշվապահական ձևակերպումներ
Վարդուհի.
Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպումներ հետևյալ գործառնություններին.
աբոնենտը վճարել է կազմակերպությանը, այսինքն դեբիտորական պարտքի մասնակի մարում` 365 000 դրամարկղի մուտք
9 000 000 դեբիտորական պարտքի մարում` հաշվարկային հաշվին մուտք
132 000 գնվել է վառելիք ավտոմեքենայի
572 000 վճարվել է աշխատավարձ
20 400 վճարվել է աշխատանքային խեղվածության թոշակ
6 090 վճարվել է էլ. էներգիա
14 090 գնվել է ավտոպահեստամաս և քսայուղ
250 000 սոց. վճարի գծով պարտքի մարում փախանցումով
400 000 պետ բյուջեյի պարտքի մարում կանխիկացումով +1000 կանխիկացման տոկոս
21 000 գրենական պիտույքներ տնտեսական ծախս
2 000 հեռաղոսավարձ
3 000 ինտերնետ ծառայության վճար
Եթե կարողանաք օգնել, անչափ շնորհակալ կլինեմ:
Հաշվապահական հաշվառման անհատական պարապմունքներ
Armine.
Բարև ձեզ: Ես գործող հաշվապահ եմ, ունեմ ավելի շատ տնտեսագիտական գիտելիքներ, քան հաշվապահական, քանի որ վերջերս եմ անցում կատարել տնտեսագիտական ոլորտից հաշվապահական: Ծանոթ եմ սկսնակների համար դասընթացներին, կարողանում եմ, նախորդ գործերը նայելով, վարել կազմակերպության հաշվապահությունը, բայց 0-ից նոր ոլորտում դժվարանում եմ: Կցանկանայի անհատական համակարգված գիտելիքներ ստանալ անհատական պարապմունքների միջոցով, հետագայում լիցենզիա ստանալու, նաև գիտելիքներս հիմնավոր դարձնելու համար: Շնորհակալ կլինեմ ցանկացած տիպի օգնության համար:
Կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար
Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ինչ ձևակերպում տամ հետևյալ դեպքում.
կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար 100.000 դրամ, սակայն վճարել է 150.000 դրամ` բանկային փոխանցմամբ: Նշված գերաճարը ի՞նչ հաշվում պետք է արտացոլեմ, որպեսզի ճիշտ լինի, քանի որ բանկը մարում է ավել վճարած գումարը մարման գրաֆիկին համապատասխան, ապա եթե ես այդ մարումը կատարեմ հիմա ու պակասեցնեմ իմ լիզինգի պարտավորությունից, այս դեպքում չեն համընկնի մեր կազմակերպության ու բանկի մնացորդները: Նախապես շնորհակալություն:
Ուղղակի և անուղղակի ծախսեր
Քնարիկ.
Խնդրում եմ տեղեկություն տրամադրել ուղղակի և անուղղակի ծախսերի և հաստատուն և փոփոխական ծախսերի մասին: Նախապես շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև
Srbuk.
Խնդրում եմ իմ էլեկտրոնային փոստին ուղարկել հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է հարկվելու կազմակերպությունը
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է 2 գործունեությամբ` իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցում, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի (եթե շրջանառության հարկով, ապա քանի՞ տոկոսով) և արդյո՞ք պետք է ԱԱՀ վճարող լինի, եթե չի գերազանցելու ԱԱՀ-ի շեմը:
Հաշվապահական ծառայությունների մատուցում
Արտուր
Հաշվապահական ծառայություն մատուցելիս ընկնու՞մ ես ԱԱՀ դաշտ, եթե նույնիսկ ԱԱՀ շեմը չես անցել:
Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում
lusine.
Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.
Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները`
նյութեր – 120 000
արագամաշ առարկաներ – 15 000
դրամարկղ – 100 000
աշխատավարձ – 100 000
սոց. վճար – 19 000
Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:
Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ
Karine.
Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:
Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Hayk.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզ. անձից 200000 դրամի գույք է ձեռք բերել և 10 տոկոս եկամտահարկ վճարել: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ:
Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը
lusine.
Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:
Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ
Vikian.
Հարցս կապված է Հաշվապահական հաշվառման օրենքի հոդված 5.1 կետի մասին, որևէ մեկը տեղյա՞կ է այդ նախագծին: Համակարգչային ծրագրերի մասին.
2013 հուլիս 1-ից 1.0 մլրդ ավելի…
2014 հուլիս 500.0 մլն ավելի…
2015 հուլիս 100.0 մլն ավելի…
Այդ նախագիծը կա՞, ի՞նչ փուլում է, մերժվե՞լ է, ե՞րբ է ներկայացվել: Հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կապված է այդ նախագծի հետ:
Հաշվապահություն սովորելու համար
Լուսինե.
Բարև Ձեզ:
Հաշվապահություն սովորելու համար հաշվապահության ուսուցման ո՞ր կենտրոնը խորհուրդ կտաք` ելնելով Ձեր փորձից: Կանխավ շնորհակալ եմ:
Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը:
Շնորհակալություն:
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա
Lusin.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
Հաշվապահական հաշվառման դասընթացներ
Տաթևիկ.
Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվապահական հաշվառման դասընթացներ
ԳՈՀԱՐ.
Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:
Վարձակալության ձևակերպում
Աննա.
Ֆիզիկական անձը իր տարածքը հանձնել է վարձակալության ՍՊԸ-ին ամսական 200 000 դրամով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել նշված գործառնությունը:
Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը
Արմեն.
Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ:
1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ:
2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը:
3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը:
Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառման դասընթացներ
Աննա.
Ես ցանկանում եմ սովորել հաշվապահություն, խնդրում եմ ինձ օգնել: Որտե՞ղ դիմեմ, որ ստանամ ճիշտ գիտելիքներ, սկսնակ եմ, ապագա տնտեսագետ:
Հաշվապահական հաշվառման քաղաքանության վերաբերյալ
Արամ Ա.
Կազմակերպությունը, ուր ես աշխատում եմ, ՍՊԸ է և ոչ խոշոր հարկատու: Խոսքս վերաբերում է հաշվապական հաշվառման քաղաքականությանը: Նախորդ գլխավոր հաշվապահը շարժվել է ՀՀ ստանդարտներով, սակայն լրացումներ քաղականության մասին կամ այլ որևէ տեղ գրված չէ, բացի նախորդ Շահութահարկի հաշվետվությունից:
Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ ես շարժվել իմ ընտրած քաղաքականությամբ, ինչպե՞ս կարելի է ֆիքսել, ի՞նչ պետք է ունենամ, կամ ո՞ր օրենքով է դա որոշվում: Ավելի լավ ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ ստանալ: Պարտադի՞ր է հաշվապահական քաղաքականության արտացոլումը որևէ տեղ իմ դեպքում: Կոնկրետ ի՞նչ պետք է անել:
Մանրածախ առևտրի հաշվառումը
Արմեն.
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել “առևտրային հավելագնի մեթոդը”, ներկայացնել ձևակերպումները:
Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը
Bestart.
Բարև ձեզ: Ես ուսանող եմ և “Հաշվապահական հաշվառում” առարկայից պետք է գրեմ անհատական աշխատանք “Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը” թեմայով: Խնդրում եմ ինձ օգնեք այդ թեմային վերաբերվող օգտակար նյութերով: Թեման բաղկացած է երկու ենթահարցերից.
1. Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը:
2. Արտարժույթային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: Կանխավ շնորհակալ եմ 🙂
Գրականություն հաշվապահության մասին
Ani.
Կարո՞ղ եք ինձ օգնել գտնել հայերեն ձեռնարկներ հաշվապահության մասին: Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:
Հաշվապահական հաշվառման վարում
Լիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես սկսակ հաշվապահ եմ և վերջերս աշխատանքի եմ ընդունվել գրասենյակում որպես հաշվապահ: Ոզում եմ իմանալ, թե ինչպես պետք է վարեմ գրասենյակի հաշվապահությունը: Ինձ ասացին, որ դա շատ հեշտ է, բայց եթե դժվար չի, կարո՞ղ եք ինձ օգնել: Ես սովորել եմ ՀԾ-հաշվապահ և ՀԾ-հաշվետար, ինչպես նաև 1C 8.1 Accountant, 1C 8.0 Управление торговлей:
Ես կսպասեմ ձեր պատասխանին:
Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահների որակավորման քննության հարցաշար
Narek.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք հաշվապահի որակավորման հարցաշարը հետևյալ էլեկտրոնային փոստին Narek198484 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա
Արմեն.
Հարգելի ընթերցող, կարո՞ղ եք ինձ ասել` արդյոք պահանջվում է լիցենզիա հաշվապահական ծառայություններ մատուցելու համար, և եթե այո, ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Շնորհակալություն:
