23/10/2026

հաշվապահական հաշվառում

Սամվել.

Բարև ձեզ: Ինձ հարկավոր է Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի գիրքը ամբողջովին: Կարո՞ղ եք այն տեղադրել ներբեռնելու համար կամ ուղարկել իմ էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Liana.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ուզում եմ մասնակցել հաշվապահական հաշվառման դասընթացներին: Նման դասընթացներ կազմակերպող ՍՊԸ-ներ կան, բայց ես չգիտեմ` այդ դասընթացներն ավարտելուց հետո իրավունք կունենամ աշխատել որպես հաշվապահ: Ի՞նչ թույլտվություն կամ մի գուցե լիցենզիա պետք է ունենա տվյալ ՍՊԸ-ն: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնեք: Շատ շնորհակալ եմ:

Աղասի.

Ես նախօրոք ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ հարցի համար, բայց ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ն, որն ունի երկու աշխատող (որոնցից մեկը տնօրենն է), և որը այդ ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը մոտ 300 հազար դրամ եկամուտ (մոտ 800 հազար ընդհանուր շրջանառության դեպքում), և որը մինչև հաջորդ տարվա փետրվարը որևէ գործունեություն չի իրականացնելու:
Նման կազմակերպության հաշվապահությունը վարելու համար 50000 դրամը նորմա՞լ վճար է, թե՞ ոչ: Իմ բավականին սուղ պատկերացմամբ այս երեք ամիսների ընթացքում հաշվապահը պետք է.
1. գրանցի աշխատողներին սոցապում
2. 3 անգամ իրականացնի շահութահարկի հաշվարկ, որոնցից 2-ը զրոյական
3. մեկական եկամտահարկի և աշխատավարձի հաշվարկ

Այս ամենի համար ամսական 50000-ը շատ չի՞:

Mariam.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:

LILIT.

Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք, եթե ծանոթ եք ձկնաբուծության հետ կամ նմանատիպ գործունեության հետ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կատարվում այդ ոլորտի հաշվապահական հաշվառումը: Եթե կա գրականություն ոլորտին վերաբերող, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ժաննա Գ..

Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Որտեղի՞ց կարող եմ բեռնել հաշվապահական հաշվառման մասին էլեկտրոնային գրքեր հայերեն լեզվով: Կամ եթե դուք ունեք այդպիսիններ, խնդրում եմ ինձ ուղարկեք 1830110 շնիկ mail.ru էլ. հասցեով: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի “Կառավարման տեղեկատվական համակարգեր” բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` “հաշվապահական հաշվառու՞մ”, թե՞ “Աուդիտ”: Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:

Syuzik.

Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ:

Հասիկո.

Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը:

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Գայանե.

Ողջունում եմ բոլոր հաշվապահներիին: Ես ունեմ հաշվետարի 2 տարվա աշխատանքաին փորձ, և կա ձգտում դեպի հաշվապահություն, գնացել եմ համապատասխան կուրսերի և հիմա հաշվապահի մի քանի գործեր եմ գտել և, անկեղծ ասեմ, ոչ մի գնային քաղաքականություն չիգիտեմ: Եթե կարելի է, խնդրում եմ ասացեք` որքան են վճարում հաշվապահին (ըստ գործունեության տեսակի).
-բանջարեղենի առ ու վաճառք;
-գեղեցկության սրահ;
-հացի արտադրություն:
Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, ես ՍՊԸ-ի տնօրեն եմ և կատարում եմ նաև հաշվապահություն, գրանցված հաշվապահ չունեմ: Արդյո՞ք պետք է ինչ որ տեղ` փաստաթղթերի մեջ նշել, թե տնօրենը ինչ գործով կարող է զբաղվել, քանի որ ես նաև կատարում են դիզայներական աշխատանքներ: Շնորհակալություն:

Eva.

Բարև բոլորին: Կուզենայի իմանալ` ինչով են տարբերվում Հայաստանի և Ռուսաստանի հաշվապահական հաշվառումները: Եվ կարո՞ղ եմ արդյոք ավարտելով այստեղ հաշվապահական դասընթացներ` այդ իսկ գիտելիքներով աշխատել ՌԴ-ում: Կանխավ շնորհակալություն:

Լառա.

Հարգելի կոլեգաներ, ես ստանձնել եմ շատ բարդ պարտականություն, վերցրել եմ մի արտադրության հաշվապահություն, որի նախկին հաշվապահը 3 տարի շարունակ հանձնել է հաշվետվություններ, որոնց թվերը չեն համապատասխանում ոչ մի փաստաթղթի հետ, կարելի է ասել` օդից վերցրած թվերով, հաշվառում չի տարել և ոչ մի գործ ընդհանրապես արված չէ: Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել նման իրավիճակում: Կանխավ շնորակալ եմ:

Armine.

Բարև կոլեգաներ, ես նոր եմ սկսել ուսումնասիրել հաշվապահությունը և դժվարանում եմ դեբետ և կրեդետ հասկացություններում, եթե կարող եք` օգնեք ինձ: Շնորհակալություն:

Հակոբ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:

Անուշ.

Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն: