Tag: հաշվեկշիռ

Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:

0

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:

0

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

2+

Հաշվապահական խնդիր հաշվեկշռի վերաբերյալ

Մարա.

Խնդրում եմ, այս մեկն էլ օգնեք: Շնորհակալություն:

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)՝
Հիմնական միջոցներ՝ 2500
Կրեդիտ. պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5250
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 480
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 510
Արտադրանք՝ 1000
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ. պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1350
Կրեդիտ. պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ. պարտք աշխ. գծով՝ 620
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 400 $ (1 $ = 410 դրամ)
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները (հազ. դրամ)՝
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 990
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1400
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 500
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 200
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1900
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 320
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

0

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Տալ հաշվապահական ձևակերպումներ.

2007թ. հունվարի 1-ին կազմակերպության հաշիվների սկզբնական մնացորդները կազմել են (հազ. դրամ)․
Հիմնական միջոցներ՝ 2700
Կրեդիտորական պարտք սոցապին՝ 100
Բաժնետիրական կապիտալ՝ 5450
Ոչ նյութական ակտիվներ՝ 850
Երկարաժամկետ վարկեր՝ 950
Պահուստային կապիտալ՝ 680
Նյութեր՝ 1400
Անավարտ արտադրանք՝ 710
Արտադրանք՝ 1150
Դրամարկղ՝ 300
Կրեդիտ պարտք բյուջեին՝ 200
Հաշվարկային հաշիվ՝ 1385
Կրեդիտ պարտք գնումների գծով՝ 450
Կրեդիտ պարտք աշխ. գծով՝ 770
Արտարժութային հաշվի մնացորդ՝ 300 $ / 1$=410 դրամ /
Հունվար ամսվա ընթացքում կատարվել են հետևյալ տնտեսական գործառնությունները / հազ. դրամ /
Հիմնական արտադրական կարիքների համար ծախսվել են նյութեր՝ 900
Հաշվարկային հաշվում ստացվել է բանկի կարճաժամկետ վարկ՝ 1300
Հիմնական արտադրությունից ստացվել է պատրաստի արտադրանք՝ 450
Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը՝ 220
Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ՝ 1800
Հաշվարկային հաշվից մարվել է գնումների գծով կրեդիտորական պարտքը /մատակարարների պարտքը/՝ 350
Տրված տվյալների հիման վրա կազմել նախնական հաշվեկշիռ 2007թ. հունվարի 1-ի դրությամբ, բացել հաշիվների սխեմաները, գրանցել սկզբնական մնացորդները, տեղի ունեցած փոփոխությունները, դուրս բերել դեբետային և կրեդիտային շրջանառություններն ու վերջնական մնացորդները: Կազմել հաշվեկշիռ 2007թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:

0

Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Լիա․

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:

0

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Ֆելիքս.

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:

0

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք

Արմինե.

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:

0

Ձեռք է բերվել շինություն

Լուսինե.

Եթե դրամական միջոցներով ձեռք է բերվել շենք՝ 4 000 000 դրամ, ինչպիսի՞ն կլինի փոփոխությունը հաշվեկշռում։

0

Բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարներ

Vahe.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` հաշվապահական հաշվեկշռի պասիվային մասի ո՞ր հոդվածի տակ պետք է ցույց տալ բարեգործական ընկերության ստացված նվիրատվության գումարները:

Շնորհակալություն:

0

ՌԴ-ում հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքը

Սոֆի Հարությունյան.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ օգնել գտնել հուսալի ինֆորմացիա ՌԴ-ում հաշվապահական հաշվեկշռի կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ կամ համեմատություն ՀՀ-ում գործող ձևի հետ:
Կանխավ շնորհակալություն:

0

Արդյո՞ք ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար

Erik.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել` արդյոք ես ճիշտ եմ, թե ոչ:
Հարկային բալանսում ակտիվները միշտ արտացոլվում են սկզբնական արժեքի և ամորտիզացիայի տարբերությամբ, չէ՞: Իսկ ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար, այդպես չէ՞:

0

Լուծարման հաշվեկշռի բլանկ

Սերգեյ.

Խնդրում եմ ուղարկել լուծարման հաշվեկշռի բլանկ sergey.oh շնիկ mail.ru

0

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում:

Շատ շնորհակալություն կանխավ:

0

Ստուգողական հաշվեկշռի կազմում

Gayan.

Ինչպե՞ս կազմել ստուգողական հաշվեկշիռ և ինչպե՞ս ստուգել գործառնությունները:

0

Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար

Արփի.

Ես ցանկանում եմ առաջին անգամ հաշվեկշիռ կազմել և ցանկանում եմ իմանալ, թե որտեղից կարող եմ սովորել դրա ձևը: Ցանկանում եմ իմանալ նաև` Շահութահարկի պարզեցված հաշվարկը կազմելու համար պարտադի՞ր է արդյոք ամբողջ հաշվեկշռի ձևը լրացնել: Ինձ հետաքրքիր է` որքան կարելի է վճարել փորձառու հաշվապահին տարեկան հաշվեկշիռը կազմելու համար, եթե թղթաբանությունը նորմալ վիճակում է: Նախապես շնորհակալություն:

0

Ո՞րն է հարկային բազան

em.

Շահութահարկի հաշվարկում հաշվապահական հաշվեկշռի արժեքը բալանսային թվերն են, իսկ հարկային բազան ո՞րն է:

0

Լուծարման հաշվեկշռի ձև

Հովսեփ.

Առկա՞ է արդյոք ՍՊԸ-ի լուծարման դեպքում պետ. ռեգիստր ներկայացվող լուծարման հաշվեկշիռի պետականորեն հաստատված ձև: Եթե այո, որտե՞ղ կարող եմ գտնել այդ Ձևը: Նախապես շնորհակալություն:

0

Ձև 2 – ի վերաբերյալ

ԳԱՅԱՆԵ.

Կարո՞ղ եք ինձ օգնել իմ ստուգողական աշխատանքը կատարել: Ես ուսանող եմ, դժվարանում եմ, հաշվեկշիռ կարողանում եմ կազմել, իսկ 2-րդ ձևը չգիտեմ` ինչպես են կազմում:

0

Վերլուծություն կատարելու համար անհրաժեշտ են ձևեր 1 և 2

Աստղիկ.

Բարև Ձեզ: Վերլուծություն կատարելու համար ինձ պետք է մի քանի արտադրական կազմակերպությունների Ձև 1-ը և Ձև 2-ը: Որտեղի՞ց կարող եմ այդ տվյալները վերցնել: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել astgh89 շնիկ rambler.ru հասցեով: Կանխավ շնորհակալություն բոլոր արձագանքողներին:

0

Հաշվապահական հաշվեկշռի լրացման կարգը

Ամալյա.

Խնդրւմ եմ օգնեք գտնել հաշվապահական հաշվեկշռի 12 դեկտեմբեր 2001թ. թիվ 465 հրամանով լրացման կարգը:

0

Կազմակերպության լուծարման դեպքում

Գուրգեն.

Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով:
Կանխավ շնորհակալ եմ:

0

Արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել

Դիանա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, եթե 2010թ. ընկերությունը իրացում չի կատարել, բայց ունեցել է ծախսեր` կապված վարձավճարների, աշխատավարձի և մի շարք ծառայությունների գծով (ընդհանուր մոտ 200 հազ. դրամի չափով), արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել:

0

Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

Վահագն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են նշեք` որ օրենսդրական ակտով է նշվում ֆին. հաշվետվությունների 1 և 2 ձևերի չհանձնելու մասին: Կանխավ շնորհակալ եմ:

0

ԱԱՀ գերավճարի վերաբերյալ

Արփինե.

Կարո՞ղ եք պատասխանել մեկ հարցի: Դեբիտորական պարտքեր բյուջեին տողում ԱԱՀ-ի գերավճարը երևու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

0

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Լուսինե.

Հաստատագրված հարկով աշխատող կազմակերպությունները տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեն: Հաշվեկշիռ չե՞նք տալու:

0

Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ

Հրանտ.

Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:

0

Հաշվեկշռի վերաբերյալ

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ, 2010թ-ի համար հաշվապահական հաշվեկշի՞ռ պետք է ներկայացնել:

0

Շահույթ չհետապնդող կազմակերպություն

Գայանե.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ պատասխանել, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային հ/կ պե՞տք է ներկայացնի ՀՏ տարեկան հաշվեկշիռ ձև1 և ձև 2-ը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ի՞նչ հիմնավորում:
Նախապես շնորհակալ եմ:

0

Ձև 1 և Ձև 2 վերաբերյալ

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ֆինանսների նախարարի N 465 12.12.2001 հրամանը ուժը կորցրել է 11.02.11-ից, նաև Հարկային տեսչությունում ինձ ասացին, որ Ֆինանսական հաշվետվություն չպետք է հանձնեմ: Դրա հետ միասին Հաշվապահական հաշվառման մասին օրենքում (ՀՕ-515-Ն 2002.) նման փոփոխություն ես չտեսա: Խնդրում եմ օգնեք պարզելու` պետք է արդյոք ֆինանսական հաշվետվության Ձև 1 և Ձև 2 ներկայացնեմ մինչև ապրիլի 15-ը:

0

ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվեկշիռ

Դավիթ Ասատրյան.

Խնդրում եմ, հնարավորության դեպքում, ինձ տրամադրել ՊՈԱԿ-ի հաշվեկշռի ձևերը էլեկտրոնային տեսքով david456 շնիկ list.ru
Կանխավ շնորհակալ եմ:

0

Տարեկան հաշվետվությունների ներկայացում

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե կազմակերպությունը տվել է գործունեության դադարեցման դիմում ՀՏ և ողջ 2010-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, արդյո՞ք պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններˋ Ձև 1 և Ձև 2:
Կանխավ շնորհակալ եմ:

2+

Գործունեության դադարեցում

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

0

Հաշվետվությունների հանձնում

Լիանա.

Բարև ձեզ: Ճիշտն ասած՝ ես մի խնդրանք ունեմ: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է առաջին անգամ պատրաստեմ և հանձնեմ հարկային հաշվետվություններ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղղություն ցույց տվեք կամ պայմանավորվենք, հանդիպենքˋ պրակտիկ դասեր անցկացնելու նպատակով: Նաև ինձ մոտ “մութ” է բալանս հանձնելու հարցը: Չգիտեմˋ ինչ անեմ: Կանխավ շնորհակալ եմ: Սպասում եմ ձեր արձագանքներին:

0

Հասարակական կազմակերպություն

ANIL.

Հարգելի կոլլեգաներ,
Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա:
Կանխավ շնորհակալ եմ:

0

Նվիրատվություն

Լուսինե.

Կազմակերպությանը անհատույց ջրատաքացուցիչ է տրամադրվել: Նվիրատվության փաստաթղթի մեջ չկա նշված ջրատաքացուցիչի արժեքը: Դա ինչպե՞ս և ի՞նչ արժեքով կարող եմ ներառել հաշվեկշռի և գույքացանկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Արմեն.

Խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունը 2008թ-ին հանդիսացել է պարզեցված հարկ վճարող եվ տարվա վերջում բալանս չի հանձնել հարկային տեսչություն, 2009թ-ին անցել է հարկման ընդհանուր դաշտ, բալանսը լրացնելիս «նախորդ տարվա վերջին» տողում անհրաժեշտ է լրացնել այդ տվյալը թե «հաշվետու տարվա վերջին» տողը պետք է միայն լրացնել:Կանխավ շնորհակալ եմ:

0

Ապրանքի մնացորդ

Satenik.

Եթե պահեստում ապրանքներ ունենք, որոնք դեռ չեն իրացվել, կարող ենք ինքնարժեքով այդ ապրանքների գումարը ցույց տանք բալանսի մեջ, եթե այո, խնդրում եմ պատասխանեք, որ տողում: Ավելի շատ տեղեկություն որտեղից կարող եմ իմանալ: Կանխավ շնորհակալություն:

0

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն
  • Կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների լրացման հրահանգ

0

Կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով

Արփինե.

Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;

0

Վնասով հաշվեկշիռ

Անահիտ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնել, ինձ մոտ նման հարց է առաջացել:
2008թ-ի դեկտեմբերի 18-ից բացվել է ՍՊԸ և սկսել գործունեություն ծավալել հաստատագրված վճարի ոլորտում: Սկսել է աշխատանքն 2009թ. հունվարի 15-ից, բայց մինչ այդ ես հանձնել եմ բալանս 2009 թվականին` 2008 թվականի համար, որի վնասը կազմել է 20800 դրամ (տնօրենի աշխատավարձ):
2009-ի հաշվեկշռում նորից ստացվեց վնաս, շրջանառությունն 9 905 000, իսկ վնասն 390 000 դրամ (կանոնադրական կապիտալն 50 000 դրամ է):
Խնդրում եմ ինձ օգնել այս հարցում, արդյոք հաստատագրված վճարով վճարողներին վերաբերում է 2 տարի վնասով աշխատելու դեպքում լուծարումն (արդյոք այս կազմակերպության դեպքում համարվում է 2 ֆինանսական տարի):

Նախապես շնորհակալ եմ:

0

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Ելենա.

Խնրում եմ օգնեք.

Որպեսզի ճիշտ կազմեմ հաշվապահական հաշվեկշիռը բոլոր հաշիվները իրենց ճիշտ տողում գրեմ, նաև ամփոփեմ ֆինանսական արդյունքը որ աղբյուրներից օգտվեմ:

Կանխավ շնորհակալություն:

0

Ներկրված հիմնական միջոց

Meri.

Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն

0

Ընկերության լուծարում

Աննա.

Վերջնական հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական կապիտալը նշվու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ գրվու՞մ է արդյոք զրոյական:

0