26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

2. ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, որպես կանոն չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ եթե առնչվող գործարքներ չեն եղել, ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Որպես հարկային հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի և շահութահարկի մասին: Հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի կարող եք կազմել, քանի որ հնարավոր է որ հրապարակման պահանջ լինի: Այլ հաշվետվությունների շարքում է եկամտային հարկի հաշվետվությունը:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Բոլոր կազմակերպությունները, անկախ հարկման դաշտից և իրավական տեսակից, իրենց ֆինանսական ներքին հաշվառումը տանելու համար պետք է կազմեն բոլոր ֆինանսական հաշվետվության ձևերը, իսկ հարկային հաշվառման համար պետք է առաջնորդվեն Հարկային օրենսգրքով:

Nerses
Nerses
6 տարի առաջ

1. Այո, դրամական հոսքերի մասին ևս կազմեք հաշվետվություն:
2. Ընդհանուր հարկման դաշտում եք գործունեություն իրականացնելու, հետևաբար տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնեք, ԱԱՀ-ի հետ կապված, եթե գործարք ունեք՝ պարտավոր եք ներկայացնել նաև ԱԱՀ-ի հաշվետվություն:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Այո, կազմվում են ֆինանսական հաշվետվություններ դրանք 5 Ձևերն են: