Tag: հաշվետվություն

Սխալներ աշխատանքում, ճշգրտված հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան “չի բռնում” իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id=”17″]

Կարդալ ավելին Սխալներ աշխատանքում, ճշգրտված հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում:

Հաշվետվության հանձնում

Arman.

Բարև Ձեզ: Ես ԱՁ եմ, և ինձ անընդհատ ասում են, թե ընթացիկիս հանձնելու ժամկետը մինչև ապրիլի 1-ն է: Այդ ի՞նչ ընթացիկի մասին է խոսքը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվության հանձնում

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն բացվել է 2011թ. հոկտեմբերին և գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, գրանցված է միայն տնօրենը, արդյո՞ք պետք է սոց. վճար վճարի և սոց. հաշվետվություն ներկայացնի: Եթե կարող եք, օրենքի հղում արեք:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Նարինե.

Խնդրում եմ օգնել. եկամտահարկի տարեկան տեղեկագրում տալիս ենք տեղեկություն տարվա ընթացքում կազմակերպության կողմից բոլո՞ր եկամուտ ստացող անձանց մասին (սեփական աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով), թե՞ միայն այն անձանց, որոնց վճարված եկամուտը անցել կամ հավասար է 390 000 դրամը:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Liana.

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Արման.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Արդյո՞ք պետք է սոց. վճար վճարել

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը բացվել է 2011-ի նոյեմբերին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն տնօրեն: Այդ դեպքում սոց. վճար պե՞տք է վճարել, և կարո՞ղ է տնօրենը իր անձնական միջոցներից այն վճարել, եթե ոչ, ապա ինչպե՞ս: Իսկ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է սոց. վճար վճարել

Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

Կարդալ ավելին Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված

Թեհմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք գտնեմ էլեկտրոնային հաշվետվությունների 23-րդ, 24-րդ ձևերի փոխարինող նոր ձևերը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն ՀԿ-ները

Սոնա.

Կարո՞ղ եք ասել` ՀԿ-ները տարեկան ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն, բացի եկամտահարկի տեղեկությունից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեն ՀԿ-ները

Հաշվետվություն պայմագրերի մասին

N..

Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվություն պայմագրերի մասին

ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

mariam.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել` ԱՁ-ն մինչև մարտի 5 ինչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի

Փոփոխված հաշվետվություններ

Lilit.

Ինչպե՞ս կարող եմ բեռնել փոփոխված հաշվետվության բլանկներ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Փոփոխված հաշվետվություններ

Հաշվետվությունների լրացման հրահանգներ

Արմինե.

Օգնեք գտնել հրահանգ նոր շահութահարկի և տարեկան այլ հաշվարկների լրացման կարգի մասին:

Կարդալ ավելին Հաշվետվությունների լրացման հրահանգներ

Շահութահարկի հաշվարկի լրացում

Eva.

Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել` հաստատագրված վճարի դեպքում ինչպե՞ս է լրացվում պարզեցված շահութահակի հաշվետվությունը: Կանխավ շնորհակալութուն:

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվարկի լրացում

Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Նառա.

Բարև ձեզ: Հղիության և ծննդաբերության արձակուրդը վճարել եմ ամբողջությամբ ապրիլ ամսում 350.000 դրամ, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոցվճարի հաշվին կատարված ծախսերը նշեմ 2 ծածկագիրը միայն ապրի՞լ ամսում, թե՞ բաժանեմ ըստ ամիսների (ապրիլ-սեպտեմբեր), բայց նա ստացել է այդ ամբողջ գումարը ապրիլ ամսում, իսկ օրերի սյունակում նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային օր: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Aneta.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալում, ամսական վճարում եմ 5000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպիսի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել գործունեություն չծավալելու դեպքում

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Կարդալ ավելին Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վահագ.

Ասացեք խնդրեմ` ինչպես գտնեմ ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվության բլանկ, և երբ է այդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվետվություն

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Տիգրան.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net

2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն

Կարդալ ավելին ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT.

Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):

Կարդալ ավելին Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Շահութահարկի տարեկան հաշվարկ

Sabina.

Բարև ձեզ: Ես դժվարանում եմ լրացնել շահութահարկի տարեկան հաշվարկը: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ծախսերի բաժնում ես ի՞նչ պետք է գրեմ` առանց ԱԱՀ ձեռքբերված նյութեր և ծառայություններ, հաշվարկված աշխատավարձ, գործատուի սոց. վճար, նպաստի գումարը, վերջնահաշվարկ, մաշվածություն, գրասենյակային ծախսեր: Խնդրում եմ ուղղեք, եթե սխալվում եմ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի տարեկան հաշվարկ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմինե.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Զրոյական հաշվետվության ներկայացում

Զինկոմիսարիատ ներկայացվող հաշվետվություն

Արմինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել: Տեղեկացել եմ, որ մինչև նոյեմբերի 15 զինկոմիսարիատ պետք է ներկայացնել տղամարդ աշխատողների համար հաշվետվություն: Կցանկանայի ավելի մանրամասն և ստույգ իմֆորմացիա իմանալ: Որտեղի՞ց ձեռք բերել այդ հաշվետվության ձևը և լրացման կարգը: Շնորակալ եմ:

Կարդալ ավելին Զինկոմիսարիատ ներկայացվող հաշվետվություն

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Anna.

Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Բեռնափոխադրող կազմակերպությունը ձեռք է բերել բեռնատար մեքենա և իրականացնելու է բեռնափոխադրում: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՏ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել