22/10/2026

հարկեր և տուրքեր

Բարև Ձեզ։ Եթե աշխատում եմ արտասահմանյան ընկերությունների հետ, իրենք ինձ վճարում են նրա համար, որ իրենց համար հաճախորդ եմ ներգրավում տարբեր մեթոդներով, դրա համար պե՞տք է հարկվեմ, ու հարկման ո՞ր տեսակով։ Հայաստանի հետ կապ չունեմ, միայն ՀՀ քաղաքացի եմ, ֆինանսները միայն արտասահմանյան ընկերությունն է վճարում։

Սիմոնյան.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Araqsya.

Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։

Nara.

Սիրելի կոլեգաներ, կարո՞ղ եք նկարագրել կարճ այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է ձեռնարկել ՍՊԸ բացելուց և հարկայինում գրանցվելուց հետո, ինչպե՞ս նաև գործունեության լիցենզիաներ ստանալուց հետո: Ի նկատի ունեմ հարկային պարտավորությունները:

Anya.

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Արա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:

Փողը սիրում է հաշվել: Հին հռոմեացիները վարժված էին ամեն տեսակի հաշիվներով: Հռոմում հաշվապահները մանրամասն տեղեկացված էին, թե որքան հացահատիկ է եղել իրենց խանութներում, քանի մեխ է եղել իրենց արհեստանոցներում: Հռոմեացիները մանրակրկիտ հաշվում էին ծախսերը, գնված ապրանքների քանակը և կատարում գործարքների մասին գրառումներ: Ամեն օր նրանք հաշվարկում էին իրենց եկամուտները, և դա չափազանց կարևոր նշանակություն ուներ: Նաև Ավգուստոս կայսեր կայսրության ծախսերն ու եկամուտները խնամքով կազմվում էին և հրապարակայնորեն ներկայացվում հռոմեացիներին:

Վարդգես.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Լուսինե.

Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:

Միքայել.

Բարև Ձեզ: Կասե՞ք մետաղադրամով աշխատող սուրճի մեքենա դնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը` պետ. ռեգիստրում գրանցումից մինչև հարկային կարգավորումներ:
Շնորհակալություն

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։

Միջնադարում գոյություն ուներ գույքի տարեկան գույքագրման ավանդույթ, որը հիմնադրվել է 800 թ. Չարլզ Մեծի կողմից: Անգլիական տարբեր միապետներից գրառումների ցուցակները, որոնցում հարկեր և այլ պարտավորություններ էին արձանագրվում, դեռևս պահվում են թանգարանային արխիվներում:

Էվելինա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ նկարչական խմբակ բացել: Խնդրում եմ ասել, թե արդյո՞ք օրենքը այժմ թույլ է տալիս, թե՞ ոչ, կարանտինի հետ կապված: Որտե՞ղ գրանցվեմ և որպես ի՞նչ, և արդյո՞ք հարկ պետք է վճարեմ, թե ոչ :
Շնորհակալ եմ նախապես:

Hayk.

Բարև Ձեզ: Զբաղվում ենք լորերի բուծմամբ։ Ցանկանում ենք բացել ԱՁ ու զբաղվել ձվի ու մսի վաճառքով։ Զբաղվում ենք մեր տանը մեր ընտանիքի անդամներով։ Ինչի՞ց պետք է սկսենք ու ինչքա՞ն հարկ պետք է մուծենք։ Որպես ընտանեկան փոքր բիզնես, ի՞նչ առավելություն ունենք:

Զառա․

Բարև Ձեզ։ Եթե բացել ենք ԱՁ և ցանկանում ենք զբաղվել մրգի և բանջարեղենի առևտրով, կասե՞ք՝ մեր հետագա գործողությունները որոնք են, ի՞նչ հարկով ենք հարկվելու, ի՞նչ վճարներ ենք անելու, ու՞ր ենք դիմելու, և այլ մանրամասներ են հետաքրքիր, նշեմ, որ գործունեությունը լինելու է Երևանում։ Կխնդրեմ նշեք նաև, եթե աշխատող չենք գրանցելու, ընտանիքի մանդամներից է լինելու, դա հնարավո՞ր է ինչ որ խնդիր առաջացնի։

Արաքսյա.

Փայտանյութի առքուվաճառքով զբաղվող ՍՊԸ-ն կամ ԱՁ-ն կարո՞ղ են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե գրանցված չեն Երևանում: Եթե այո, ապա ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն:

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ աշխատել որպես սոցիալական մեդիա մարքեթինգի ֆրիլանսեր մասնագետ Եվրոպայի շուկայի համար, և ցանկանում եմ հարկեր վճարել ՀՀ-ում: Կասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ եկամուտներս հաշվապահության տեսանկյունից և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Կանխավ շնորհակալություն:

Աննա.
Բարև Ձեզ: Մի հարց. արդյո՞ք կարող եմ շրջհարկի դիմում ներկայացնել և շրջանառության հարկի հաշվետվություններ ներկայացնեմ` այլ ծառայություններ 5%-ով, եթե Նաիրի Ինշուրնս ապահովագրության գործակալ եմ:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով: Վերջերս միջոցառում է կազմակերպել և մասնակիցները 10 000 դրամ անդամավճար են մուծել: 10 հոգի են մասնակցել, այսինքն` ես պետք է 5 տոկոս շրջանառության հարկ վճարեմ այդ 100 000-ից։ Գրանցված են 2 աշխատող:
Գրանցված են 2 աշխատող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ վարվեմ այդ գումարի հետ: 5 տոկոսը, այսինքն՝ 5 000 դրամը հանե՞մ, իսկ այդ 95 000 – ը 2 աշխատողների միջև բաժանե՞մ՝ իր համապատասխան հարկերով։

Բարև Ձեզ, ես Ալիբաբա կայքի միջոցով գնել եմ սարքավորում /էլեկտրոտեխնիկա/, անձնական օգտագործման համար:
Հարց առաջին. ինչպե՞ս ապահով կազմակերպեն տեղափոխումը բեռի Երևան:
Հարց երկրորդ. ի՞նչ թղթեր են հարկավոր այն մաքսազերծելու համար: Որտե՞ղ պետք է գնամ և ինչպե՞ս պետք է անեմ այդ ամենը: Եթե կա հաշվապահ և իրավաբան խնդրում եմ արձագանքեք էլի հարցեր ունեմ: