Tag: հարկեր և տուրքեր

ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․

Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․
ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։

Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։

Կարդալ ավելին ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Դավիթ.

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում, եթե կա վարձու աշխատող։ Արտոնագիրը, կարծես, թույլ չի տալիս վարձու աշխատող ունենալ։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Սայաթ.

Բարև ձեզ: Առանձնատունս տվել եմ վարձով, ինչպե՞ս կարող եմ հարկային կոդ բացել և կատարել վճարում էլեկտրոնային եղանակով, եթե հնարավոր է, կուղարկե՞ք ձևը:

Կարդալ ավելին Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Պարտադի՞ր է արդյոք ունենալ հաշվապահական ծրագիր

Դավիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ խանութի հաշվապահական հաշվառում վարելու հարկայինները վճարելու համար պարտադի՞ր է ունենալ լիցենզավորված ՀԾ ծրագիր: Եվս մեկ հարց. հնարավո՞ր է հարկայինները տերմինալով վճարել:

Կարդալ ավելին Պարտադի՞ր է արդյոք ունենալ հաշվապահական ծրագիր

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Քրիստինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է շինանյութի վաճառքով ու արտադրությամբ և կից ունի փոքր մթերային խանութ, ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Գոհար.

Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Անձը ֆրիլանս վարչական աշխատանքներ է կատարելու

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Կարդալ ավելին Անձը ֆրիլանս վարչական աշխատանքներ է կատարելու

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Ի՞նչ հարկեր է պետք վճարել

Մարիամ.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է պետք վճարել

ԱՁ-ն ցանկանում է պահեստամասեր ներմուծել

Արտո.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ (ծառայություն եմ մատուցում), ուզում եմ Թուրքիայից պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ վճարումներ ունեմ անելու:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է պահեստամասեր ներմուծել

Կարո՞ղ է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել, գործունեության ոլորտը՝ «Ծրագրային ապահովման մշակում», դա կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Անձը ցանկանում է տան պայմաններում արագ սնունդ պատրաստել

Անի.

Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է տան պայմաններում արագ սնունդ պատրաստել

ԱՁ-ն գործում է ԱԱՀ դաշտում

Հովհաննես.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ԱԱՀ-ով է աշխատում, սոց. վճար վճարող չէ, չունի աշխատող, ապա ի՞նչ հարկեր է նա վճարում բացի շահութահարկից:

Կարդալ ավելին ԱՁ-ն գործում է ԱԱՀ դաշտում

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ.

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անձը ցանկանում է բացել ապահովագրական գրասենյակ

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ապահովագրական գրասենյակ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վճարներ է հարկավոր անել և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել պետ. ռեգիստր: Եվ ինչպե՞ս բացել ՍՊԸ: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է բացել ապահովագրական գրասենյակ

Ի՞նչ հարկեր է վճարելու ֆիզիկական անձը

Էդիկ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ Թուրքիայից ներմուծել քիմիական նյութ, պոլիուրեթան, ինչպիսի՞ հարկ ու տուրք պետք է վճարեմ մաքսազերծելուց, ֆիզիկական անձ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարելու ֆիզիկական անձը

Արդյո՞ք ԱՁ-ն պետք է շահութահարկ վճարի

Գոհար.

Բարև ձեզ:
Եթե ԱՁ-ն չի ստացել շահույթ, արդյո՞ք պետք է այնուամենայնիվ 5 000 դրամ շահութահարկ վճարի:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ-ն պետք է շահութահարկ վճարի

ԱՁ-ն նոր է գրանցվել

Տիգրան.

Բարև ձեզ: Ես նոր եմ գրանցվել որպես ԱՁ, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հարկեր կամ պետական վճարումներ պետք է կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն նոր է գրանցվել

Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Կարդալ ավելին Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

Անձը ցանկանում է վարսահարդարման ծառայություններ մատուցել

Անի.

Ցանկանում եմ վարսահարդարման ծառայություններ մատուցել իմ տանը, նաև գնալ հաճախորդների տներ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Շա՜տ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է վարսահարդարման ծառայություններ մատուցել

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում գործունեությունը հանրային սննդի ոլորտում

Արմեն.

Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակով է հարկվում գործունեությունը հանրային սննդի ոլորտում

Տաքսի ծառայությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ թեթև մարդատար ավտոմեքենայով տաքսի ծառայության մատուցումը ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի, և լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Տաքսի ծառայությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության դեպքում

Իգոր.

Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության դեպքում