Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ի նկատի ունեք այն կազմակերպությունը, որին դուք տարածքը հանձնել եք վարձով, թե՞ դպրոցը։
Դպրոցը ինչ դաշտում որ աշխատում է այդ դաշտում էլ պետք է վարձավճարի գծով հարկ տա, եթե ընդհանուր հարկման դաշտում ապա վճարում եք ԱԱՀ ամսական կտրվածքով, իսկ եթե շրջհարկի դաշտում, ապա շրջհարկ եռամսյակային։

Մարիամ
Մարիամ
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ, իսկ կարո՞ղ եք հեռախոսահամար տրամադրել, կցանկանայի ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Բուֆետի համար դպրոցի տարածքի վարձակալ կազմակերպությունը որպես հանրային սննդի գործունեություն պետք է գործի շրջանառության հարկի դաշտում, շրջ. հարկը վճարվում է եռամսյակային։

Մարիամ
Մարիամ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Շնորհակալ եմ, բայց ինձ հետաքրքրում է, թե դպրոցը ի՞նչ հարկ պետք է վճարի:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Մարիամ

ԱԱՀ չի վճարելու մինչև 115 մլն-ի շեմը, քանի որ տարեկան շահութահարկի հաշվետվություն է դպրոցը ներկայացնում, նայեք ՀՕ 109-րդ հոդվածը, նաև ՊՈԱԿ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը.
3. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ: