Անահիտ.
Եթե ամուսիններից մեկը ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է, մյուսի՝ որպես Ա/Ձ գրանցվելու դեպքում, երկուսն էլ կդառնա՞ն ԱԱՀ վճարող:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անահիտ.
Եթե ամուսիններից մեկը ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է, մյուսի՝ որպես Ա/Ձ գրանցվելու դեպքում, երկուսն էլ կդառնա՞ն ԱԱՀ վճարող:
Նազելի.
Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:
Կարինա.
Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը`
1) Եթե ՀԿ-ն իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, բայց եկամուտը օգտագործվում է կազմակերպության վրա, եկամտահարկ վճարվու՞մ է:
2) Տարածք վարձող և տարածքի համար վճարող սեմինարներ վարողները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Նելլի.
Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:
Ավետիք.
Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն ծառայություններ մատուցելու համար, եթե դրա դիմաց ստացված գումարների հանրագումարը ամսական չի գերազանցում 500 000 դրամը:
Նազելի.
Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:
Նառա.
Բարև ձեզ: Արտոնագրային հարկի հայտարարության մեջ հունվար ամսվա համար տարեթիվը սխալմամբ նշել եմ 2018` 2019-ի փոխարեն, արդյո՞ք վարչական տուգանքի կենթարվեմ և որքա՞ն կկազմի:
Հրանտ.
Եթե Ա/Ձ-ի մոտ անձը ըստ պայմանագրի աշխատում է օրը 3 ժամ, նա պե՞տք է դրոշմանիշային 1 000 դրամը վճարի: Կանխավ շնորհակալություն:
Սեյրան.
Բարև ձեզ:
Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:
Ստելլա.
Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:
Լուիզա.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում:
Կանխավ շնորհակալ եմ:
Հասմիկ.
Խնդրում եմ ասեք, որքա՞ն է ավտոտեխսպասարկման կենտրոնների արտոնագրային վճարի չափը:
Լիանա.
Բարև ձեզ,
Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր, արդյոք կա՞ն փոփոխություններ 2019թ. հունվարի 1-ից:
Ալիկ.
Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:
Լուսինե.
Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Վիգեն.
Ողջույն:
Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում մաքսային վճարը նոր օրենսդրությամբ ԱՄՆ-ից Onex կամ Globbing փոստային ծառայությունների միջոցով գնելու դեպքում, երբ գումարը գերազանցում է 500 եվրոն։
Օրինակ՝ ինչքա՞ն կկազմի մաքսային վճարը $ 1 000 նոութբուք գնելու դեպքում։
Նախապես շնորհակալություն:
Արծրուն.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:
Նախապես շնորհակալություն:
Տաթև.
Արդյո՞ք նույնն է բարեգործական ատամնաբուժարանի և սովորական ատամնաբուժարանի աթոռահարկը:
Անահիտ.
ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:
Արամ.
Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել և հայտարարագիր եմ ուղարկել հարկային: Պետք է լինի փափուկ կահույքի արտադրամաս և նորոգում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինչքա՞ն և ե՞րբ, ու ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկեմ հարկային էլէկտրոնային տարբերակով:
Լյուսի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում․
Հնարավո՞ր է կազմակերպության (արտադրական կոոպերատիվ) լուծարումից հետո, հաշվեկշռում եղած գույքը բաժանել փայատերերի միջև, եթե այո, ապա բաժանելուց հետո ի՞նչ հարկ կարող է առաջանալ, և ո՞վ է վճարողը՝ կազմակերպությու՞նը, թե՞ ֆիզիկական անձը։
Ալենուշ.
Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:
Հայկ.
Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։
Մհեր.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:
Նարեկ.
Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ ու չորացված թփեր արտադրեմ` 4 տեսակի: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
Արթուր.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք որևիցե հարկ առաջանում է, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները (ֆիզիկական անձիք են) վաճառում են ընկերության իրենց փայաբաժինները: