22/10/2026

հարկեր և տուրքեր

Աշոտ.

Հարգելի գործընկերներ, ԱՁ-ն, որը զբաղվում է և՛ արտադրությամբ, և՛ առևտրով, իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ): Անցնելու պահին ունի մնացորդներ, որոնց արժեքում կա ներառված ԱԱՀ։ Հնարավո՞ր է արդյոք հաջորդող ժամանակաշրջաններում կատարել ԱԱՀ-ի հաշվանցում մնացորդային ԱԱՀ-ից։

Էլեոնորա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկեր: ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագիտությամբ բժիշկին նվիրատվությամբ բժշկական սարքավորում(ներ) տրամադրելիս (նվիրատուն այլ երկրի քաղաքացի կամ կազմակերպություն է) կիրառվու՞մ են արդյոք ներմուծման մաքսային վճարներ: Մաքսազերծումն ինչպե՞ս է իրականացվում: Եթե հնարավոր է, նշեք այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտը:

Շնորհակալություն:

Սոնա.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է հավաստագիր, ինչպե՞ս պետք է վճարվեն հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Սերգեյ.

Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:

Սարգիս.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:

Հակոբ․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:

Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝

1. մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ,
2. ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:

Տաթև.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ձևակերպել հետևյալ խնդիրը՝ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ՝ 10 հատ 210 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Ձեռք բերված ապրանքներից վաճառել է 5 հատ 120 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Որոշել բյուջե վճարման ենթակա գումարը։

Միքայել.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:

Շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ: Սնկի արտադրություն եմ սկսում, հետագայում ունենալու եմ աշխատողներ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպես գրանցեմ բիզնեսը, ինչ արտոնություններից կարող եմ օգտվել, և ինչ հարկային պարտավորություններ կունենամ:

Շնորհակալություն:

Ռոման.

Բարև ձեզ:

Հարսանեկան զգեստների վարձույթի սրահի համար ԱՁ՞, թե՞ ՍՊԸ խորհուրդ կտաք:

Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Ում կարող եմ դիմել թղթաբանության հարցերով օգնելու համար:

Շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:

Վարդուհի.

Բարև ձեզ: ԲԲԸ բաժնետոմսերը, որոնց յուրաքանչյուր անվանական արժեքը 7 200 դրամ է, արժեքից բարձր վաճառելու դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում և քանի՞ տոկոս վաճառքի գումարից։

Նախապես շնորհակալություն։

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

ՍՊԸ-ն պատրաստվում է զբաղվել բեռնափոխադրումներով դեպի Ռուսաստան և Վրաստան, ինչպես նաև զբաղվում է սալաքարերի արտադրությամբ: Ես ՍՊԸ-ի հաշվապահություն առաջին անգամ եմ անելու, ինչի՞ց սկսեմ ու ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվի հարկային մարմին:

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ օգնեք մի հարցով: Ուզում եմ բացել կարի սրահ, որտեղ կարելու եմ միայն հեղինակային հագուստ, ին՞չ հարկատեսակով գրանցվել։ Կամ կարո՞ղ եմ առանց գրանցվելու աշխատել 🙄

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:

Հենրիկ.

Բարև ձեզ:

Եթե ՍՊԸ-ն չի աշխատում, բայց իր տարածքը հանձնել է վարձակալությամբ օգտագործելու, այս դեպքում ՍՊԸ-ն պարտավո՞ր է այդ վարձավճարից վճարել 2018 թվականից մտած 5 % հարկը (որը երևի կոչվում է «5 % հարկ շահաբաժնից»): Տեղեկացնում եմ նաև, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։

Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։

Կանխավ շնորհակալություն: