Tag: հարկեր և տուրքեր
GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս
Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Մանրամասն
Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում
Zeno.
Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:
Շնորհակալություն:
Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն
Վրույր.
Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան
Պետական տուրքը բաժնետիրական ընկերություններում
Անուշ.
Ողջույն…ես տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի եմ և բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում առարկայից “Պետական տուրքը Բաժնետիրական ընկերություններում” թեման անհասկանալի է ինձ համար:Կցանկանաի հնարավորության դեպքում որևէ նյութ կարդալ ձեր կայքում այդ թեմայի շուրջ…..կանխավ շնորհակալ եմ:
Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով
2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:
Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ Մանրամասն
Ինչու՞ փողից հոտ չի գալիս
Բոլորին քաջ ծանոթ է “деньги не пахнут”` “փողից հոտ չի գալիս” արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել:
Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ: Մանրամասն
Հետաքրքիր փաստեր հարկերի մասին
Հարկը “օգտակար աշխատանք” է
Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Մանրամասն
Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում
էդվարդ.
Խնդրում եմ օգնել ինձ նյութերով Հայաստանի վերաբերյալ` ինչպես է հարկվում ,ինչպես է վերահսկվում , ինչ օրենք կամ հայեցակարգեր կա ոլորտի վերաբերյալ և այլն:
Օրենսդրական փոփոխություններ
Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս: Մանրամասն
Հարկային դաշտի փոփոխություններ
Նարինե.
Բարև Ձեզ,
Ինչպես կարող ենք ծանոթանալ 2010թ.հարկային դաշտի բոլոր փոփոխությունների փաթեթին:
Կազմակերպություն հիմնադրելիս…
Մհեր.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ
Ստուգում (2009թ․)
-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):
“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:
“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Մանրամասն
Ներմուծում
Հասմիկ.
Եթե մենք ապրանք ենք ներմուծել վաճառքի համար (մաքսայինում ԱԱՀ է վճարվել), բայց վերջինս անորակ է, և մատակարարի հետ համատեղ ակտով որոշվել է այն խոտանել, այդ ժամանակ ԱԱՀ-ի պարտավորություն առաջանու՞մ է: Իսկ շահութահարկի հաշվարկը ինչպե՞ս է արվելու:
Նվիրատվություն
Լուսինե.
Բարև Ձեզ
Եթե տնօրենը հիմնարիկի ֆոնդից աշխատողին նվիրում է բնակարան, ապա ի՞նչ հարկեր են առաջանում, և ո՞վ պետք է վճարի:
Շնորհակալություն:
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…
AM.
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…
Ինտերնետ խանութի վերաբերյալ
Լևոն.
Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Մանրամասն
Սուտլիկ առևտրականը
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…
Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…
Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Մանրամասն
Ո՞ր երկրում են ամենաբարձր հարկերը
Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` այսքան տոկոս աշխատողը վճարում է իր աշխատավարձից ուղղակի և անուղղակի հարկերի տեսքով:
ԱՄՆ նախագահը հարկվել է $ 933000
Նա գրել է երկու գիրք` ինքնակենսագրություն և իր հայացքների մասին գիրք, որոնք մի քանի ամիս լավագույն վաճառվող գրքերից էին, ինչպես տեղեկացնում է BBC-ն:







