Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot.

Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն:
2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ աշխատելու եմ պարզեցվածով և 3 % եկամտահարկ եմ վճարելու և ներկայացնելու եմ հաշվետվություն ամեն տարի աշխատող չունենալու պատճառով: Աշխատեցի 2009, 2010 – ին նորմալ և ներկայացրեցի հաշվետվությունս, նորմալ ընդունեցին, նույնիսկ 2010-ին ասեցին` փոփոխություն է եղել, 7 % հաշվեցի, ներկայացրեցի, սակայն ինձանից չընդունեցին հաշվետվությունս` ասելով, որ սխալ եմ գրել, պետք է ուղղել 3 % – ով: Ես փոխեցի և նորից հանձնեցի, իսկ մի քանի օրից ինձ իր մոտ կանչեց բաժնի պետի տեղակալը` ասելով, որ քիչ եմ մուծում, պետք է ծախսերս պակասեցնեմ: Ես առաջարկեցի համապատասխան մարդ ուղարկել ստուգման, փոխարենը ինձ ասացին թղթերը բերել ստուգման համար:

2010-ին ընդունեցին, անցավ, 2011թ. հունիսին կանչեցին նորից իրենց մոտ` ասելով, որ պետք է եռամսյակային մուծեմ, քանի որ ես ԱԱՀ հաշվարկ պետք է ներկայացնեի: Ես ասացի, որ այդ դեպքում չեմ աշխատի, քանի որ մրցակցությունը շատ բարձր է, և դա կլինի անիմաստ ժամանակի կորուստ, և մի քանի օրից դադարեցրեցի գործունեությունս:

Հետո ինձ ասացին, որ պետք է վերահաշվարկ կատարեն 2009թ-ից սկսած, և այդ դեպքում առաջացան տարբերություններ, որոնց ես համաձայն չէի և ասացի, որ ինձ պետք է նախօրոք ասեին, և այդ դեպքում ես ընդհանրապես գործունեություն չէի ծավալի: Նրանք կազմեցին ակտ` 260 000 վերահաշվարկով և 24 հոդվածով 205 000 տույժ, 23 հոդվածով 131 000 տույժ, այսպիսով` 596 000 գումար:

Ես հասկանում եմ, որ պետք է գրավոր վերցնեի ՀՏ-ից իմ գործունեության հաշվետվության տեսակ ներկայացնելու մասին, սակայն դա նոր եմ իմանում: Ես մտածում եմ այսպես. եթե իրենց պարտականության մեջ չի մտնում ասելը ուղղակի բանավոր, ինչու՞ են ասում, խորհուրդ տալիս: Թող պահանջեն գրավոր հարցում կատարել: Կամ ինչու՞ հաշվետվությունս չեն ընդունում, ուղղություն են տալիս, հետո փոփոխված ընդունում: Եվ ինչու՞ են ստուգումը անցկացնում հաշվետվություն ներկայացնելուց 2 տարի հետո: Ուրեմն ի՞նչ, ՀՏ աշխատողներին չհավատա՞նք, ձայնագրե՞նք: Կամ գրավո՞ր վերցնենք ամեն մի խոսքը:

Ինձանից ՀՏ-ից տեղեկանք պահանջեցին վարկ վերցնելու համար 2010-ին` բանկ ներկայացնելու համար, ՀՏ-ից վերցրեցի տեղեկանք, որ պարտք ու պահանջ չունեմ: Արդյո.՞ք չպետք է ստուգեն մանրակրկիտ մինչև տեղեկանք տալը:

Ես կարծում եմ, որ նման դեպք միայն ինձ հետ չի եղել, և որ այսպիսի դեպքերը խոչընդոտում են փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց գործունեությանը և կանգնեցնում շատ լուրջ ու բավականին բարդ փաստի առաջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Rip

Հարգելի Աշոտ, կխնդրեի ավելի կոնկրետ գրեք, թե այդ տույժ – տուգանքներն ինչից են առաջացել, և արդյո՞ք հարկայինը այդ գումարները Ձեզ առաջադրել է օրինական կարգով ստուգում անցկացնելու արդյունքում (այսինքն ստուգում անցկացնելու հանձնարարագրի հիման վրա):

Ashot

Այո: Հանձնարարագրով ստուգում են կատարել: Առաջացել է սխալ` հաշվետվություն հանձնելուց: Ես պետք է հանձնեի ԱԱՀ-ով, քանի որ ունեի լիցենզիա, տուգանքները 23 և 24 հոդվածների հիման վրա են նշանակվել: