Tag: մաքսազերծում

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար

Բարև Ձեզ: Մենք գնել ենք գյուղատնտեսական ագրեգատ ֆիզ. անձից, Հայաստան ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար

Ինչպե՞ս է իրականցվում ներմուծման ամբողջ ընթացքը

Եվա.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ներմուծման ամբողջ ընթացքը սովորեցնելու համար /ԱԱՀ-ն ներառյալ/, ու՞մ կարող եմ դիմել, որպեսզի միայն բացատրեք և ճիշտ հերթականությամբ անենք:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է իրականցվում ներմուծման ամբողջ ընթացքը

ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել

Լուսինե.

Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել

Չինաստանից ներկրման պայմանները

Բարև Ձեզ, ես Ալիբաբա կայքի միջոցով գնել եմ սարքավորում /էլեկտրոտեխնիկա/, անձնական օգտագործման համար:
Հարց առաջին. ինչպե՞ս ապահով կազմակերպեն տեղափոխումը բեռի Երևան:
Հարց երկրորդ. ի՞նչ թղթեր են հարկավոր այն մաքսազերծելու համար: Որտե՞ղ պետք է գնամ և ինչպե՞ս պետք է անեմ այդ ամենը: Եթե կա հաշվապահ և իրավաբան խնդրում եմ արձագանքեք էլի հարցեր ունեմ:

Կարդալ ավելին Չինաստանից ներկրման պայմանները

Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք

Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Մարինե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․

Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Հայկ․

Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ.

Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել:
1. Ինչպե՞ս է ընթացակարգը։
2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։
3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար

Ավագ․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ ըմպելիք ներմուծել Հայաստան ՌԴ-ից։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար

Ի՞նչ հարկեր է վճարելու ֆիզիկական անձը

Էդիկ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ Թուրքիայից ներմուծել քիմիական նյութ, պոլիուրեթան, ինչպիսի՞ հարկ ու տուրք պետք է վճարեմ մաքսազերծելուց, ֆիզիկական անձ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է վճարելու ֆիզիկական անձը

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Արփինե․

Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Ներմուծման մաքսային վճարներ

Ռուզաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել ինձ՝ ներմուծված պարարտանյութը ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ, և ուրիշ ի՞նչ վճարներ պետք է կատարել: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ներմուծման մաքսային վճարներ

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։
2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Լյուսի.

Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 – ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза – ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։

Կարդալ ավելին Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Ի՞նչպես է հաշվարկվում ներմուծման ԱԱՀ-ն

Արտակ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, օգնեք գտնեմ ինֆորմացիա ԱԱՀ-ի հաշվարկման կարգի վերաբերյալ: Խոսքը գնում է ԵՏՄ ոչ անդամ պետությունից ՀՀ ապրանքի ներմուծման համար իրավաբանական անձից գանձվող ԱԱՀ-ի մասին: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչպես է հաշվարկվում ներմուծման ԱԱՀ-ն

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Հակոբ.

Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!!

Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Ինչպե՞ս հաշվել ապրանքի մաքսային արժեքը

Մհեր․

Ինչպե՞ս հասանելի ձևով քաղաքացին հաշվի ապրանքի մաքսային արժեքը՝ մաքսազերծման արժեքը հասկանալու համար։ Ենթադրենք՝ տվյալ ապրանքը մաքսազերծվում է ըստ մաքսային արժեքի 10-13 %-ով, ինչպե՞ս որոշել մաքսային արժեքը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել ապրանքի մաքսային արժեքը

Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից

Ալբերտ.

Բարև ձեզ: Իրավաբանական անձը (նոր գրանցված Ա/Ձ) ցանկանում է հագուստ ներմուծել 3-րդ երկրից (Թուրքիայից): Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործում և գործելու 2020թ.-ից:

Կարդալ ավելին Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից