29/10/2026

ներմուծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

Հայկ․

Հաշվապահներ ջան, եթե Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով 30 կգ քաշով և 200 եվրոյից բարձր արժեքով ապրանք գա Հայաստան, այս դեպքում հարկայինի և մաքսայինի հետ ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն։

Վարդ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ընկերությունը գարի է ներմուծում (ԱԱՀ-ի հարկման դաշտ), սահմանին վճարում է 20% ներմուծման ԱԱՀ և վաճառքի ժամանակ նորից ևս 20% ԱԱՀ։ Հնարավո՞ր է՝ ինչ-որ արտոնություններ կան՝ կապված գարու ներմուծման հետ։

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Գոհար․

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը 1 ամիս առաջ ներմուծել է ԵՏՄ-ից մեքենա-սարքավորում, որի համար ՊԵԿ-ից ծանուցում է ստացել 20 տոկոս ԱԱՀ վճարելու վերաբերյալ։ 3 օր առաջ նույն ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, և փաստացի այդ սարքավորումը պետք է ԱՁ- ի համար։ Հիմա ես որպես լիազոր այդ ԱԱՀ ֆիզ․ անձո՞վ պետք է վճարեմ, և ի՞նչ հաշվարկներ պետք է ներկայացնեմ ՊԵԿ։ Արդյո՞ք պետք է նաև ֆիզ․ անձի համար ՀՎՀՀ ստանալ, որ հաշվետվությունները ներկայացնեմ։

Դիանա․

Սիրելի հաշվապահներ, ֆիզ․ անձ եմ, Եվրոպայից փոխադրողի միջոցով շարժական գույք եմ տեղափոխում ՀՀ անձնական օգտագործման համար: Բացի այն փաստաթղթերից, որ պահանջում է մաքսատունը, հարկավո՞ր է արդյոք ներմուծման փաստաթուղթ ներկայացնել ՀՀ սահմանից դեպի մաքսատուն անցնելու համար: Էս դեպքում, որպեսզի բեռնատարի վարորդը նրկայացնի, ՀՀ մուտք գործելու համար:

Նունե․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն 2023թ-ին ԱՄՆ-ից ձեռք է բերել մեքենա, որը որպես ձեռքբերում չի ներառվել այդ ժամանակաշրջանի հաշվետվության մեջ և հաշիվ դուրս չի գրվել: Հիմա այն վաճառվում է, ինչպե՞ս ցույց տալ հաշվետվության մեջ։

Կարեն․

Բարև Ձեզ, 3-րդ երկրներից հագուստի ներկրում իրականացնող և իրացնող Ա/Ձ-ն ի՞նչ մաքսային վճարներ, պետական հարկեր պետք է կատարի։ Կխնդրեմ նշել թե շրջանառության հարկի դեպքում և թե ընդհանուր հարկման դաշտի դեպքում առաջացող հարկերը և վճարները, շնորհակալություն։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ցանվանում է ԵՏՄ ներմուծի միկրոավտոբուս, ասում են՝ եռակողմ պայմանագրի հիման վրա ԱԱՀ չի առաջանում, ուզում եմ հասկանալ՝ նման օրենք կա՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Եթե ընկերությունը ԵՏՄ երկրներից ներմուծում է ապրանք, և հաշվի մեջ գրված է նաև բեռնափոխադրում առանձին տողով, այդ դեպքում ԵՏՄ գործարքներում պետք է գրվի միայն ապրանքի արժեքը, թե՞ ավելացրած բեռնափոխադրման արժեքը, որը տվյալ դեպքում կհարկվի 20%-ով։

Ավետ․

Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Ռոբերտ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Սամվել․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել այլ երկրից դեպի Վրաստան և վաճառել հենց Վրաստանում։ Ինչ որ խնդիր չի՞ առաջանա, երբ ներմուծումը ՀՀ տարածք չի իրականացվում։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան։

Սերգեյ․

Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել

Կանխավ շնորհակալություն։

Դավիթ.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Հարութ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.

Մարզում գրանցված ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր։ Ներմուծել է գույք արտահանման նպատակով, բայց մինչ օրս չի արտահանել։

Հարց 1․ Շրջանառության դաշտում աշխատելու դեպքում կարո՞ղ է կատարել վերը նշված գույքի արտահանում և շրջանառության գումարը նվազեցնել ներմուծված գույքի ձեռքբերման գնով, թե՞ պետք է վճարի 5% շրջ. հարկ, քանի իր այդ գույքը ձեռք է բերել միկրոձեռնարկատեր եղած ժամանակահատվածում

Հարց 2. Հարկման ընդհանուր համակարգում աշխատելու դեպքում կարո՞ղ է մաքսային մարմնին վճարված ԱԱՀ-ն դեբետագրել

Նիկո․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։

Արթուր․

Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Նորայր․

Բարև Ձեզ: Չինաստանից ներմուծելու եմ արշավային գույք: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ դետալների պետք է ուշադրություն դարձնեմ, որ խնդիրներ չառաջանան, և ապրանքի ի՞նչ քանակից հետո պետք է ներմուծման համար հարկեր վճարեմ: Շնորհակալություն։