Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ

Եվա․

Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի համար վճարում է բնապահպանական հարկ, դա ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո

Գայանե

 Ներմուծված ապրանքի համար վճարված բնապահպանական հարկը ներառվում է ինքնարժեքի մեջ։

Արմեն

Բնապահպանական հարով հարկման ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները, ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը չեն ներառում ինքնարժեքի մեջ: Դրանք (իրացված ապրանքների մասով) հաշվանցվում են ապրանքների իրացման դիմաց հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից:
Իսկ եթե բնապահպանական հարկով հարկվող ապրանքները օգտագործվում են ներքին սպառման համար և չի արտադրվում հարկան ենթակա այլ ապրանք, ուստի կարծում եմ, որ կարելի է ներառել ծախսերի մեջ:
Հոդված 179.Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

3. Ներմուծող-իրացնողների կողմից հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
4. Արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված՝ Օրենսգրքի 171-րդ հոդվածում նշված ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ նույն հոդվածով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար սահմանված համապատասխան դրույքաչափերով:
5. Ներմուծող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարներըհաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.
2) ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և օտարված՝ այդ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները
հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:
6. Արտադրող-իրացնողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման համար սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարից հաշվանցվում (պակասեցվում) են՝
1) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարներըհաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.
2) օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները
հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները.
3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործվածՀայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարները հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:
7. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումները կատարվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվածշրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում, ապա այդ գումարների մասով հաշվանցումները (պակասեցումները) կարող են կատարվել (Օրենսգրքով սահմանված կարգով ու դեպքերում ճշտված հարկային հաշվարկների ներկայացմամբ) միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների օտարման հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների համար հաշվարկված բնապահպանական հարկից չհաշվանցված (չպակասեցված) գումարները բնապահպանական հարկ վճարողի՝ առաջիկա բնապահպանական հարկի վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
8. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հարկման օբյեկտների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները բնապահպանական հարկ վճարողներն արտացոլում են Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հարկային հաշվարկներում: