30/10/2026

նորաբաց

Պավել․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2023թ. մարտին, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում, բայց գործունեություն դեռ չի իրականացնում: Գրանցված է միայն տնօրենը, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Խնդրում եմ պարզաբանեք. 2023թ. I եռամսյակի և 2023թ. մարտ ամսվա համար ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել հարկային մարմին: ԱԱՀ-ի մասով ներկայացվել է 264. Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ, 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ (2020 թ․-ից) (զրոյական): Իսկ ին՞չ հաշվետվություն պետք է ներկայացվի տնօրենի համար: Կանխավ շնորհակալություն:

Լիլիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։

Բագրատ․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է մի քանի հարց, որոնց կխնդրեմ պատասխանել։

1․ Ես ԵՊՀ շջրանավարտ եմ, ունեմ գիտությունների թեկնածուի կոչում, ըստ այդմ ունեմ մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունք։

2․ Ուսումնական կենտրոնը ուղղված է լինելու համակարգչային ծրագրերի ուսուցմանը, կամայական տարիքի մարդկանց համար և կարող է լինել երկլեզու։

3․ Դասընթացները ենթադրվում է անցկացնել առցանց։

4․ Նպատակահարմար եմ համարում տրամադրել վկայական։

Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ արտոնագիր պետք է ստանամ, ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է ստանամ, արդյոք պատրաստ կլինեք վարել նման կենտրոնի հաշվապահությունը ու ինչ արժեքով։ Ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը այն ժամանակահատվածի համար, երբ ուսանող չի լինելու։ Եթե ես ունեմ այլ աշխատանք ամբողջ դրույքով, դա չի՞ խոչընդոտի դասավանդմանը աշխատանքային օրենսդրության առումով։ Կանխավ շնորհակալ եմ։

Էլինա․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․

1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։

2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ- ի գործունեությունը մարզում է, հագուստի փոքրիկ խանութ, աշխատում է շրջհարկով։ Նույն ԱՁ-ն կարո՞ղ է իր անունով ՍՊԸ բացել։ Մեքենաների ներմուծմամբ է զբաղվելու տարբեր երկրներից։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք աշխատել։ Խնդրում եմ մանրամասնեք նաև հարկերը՝ ի՞նչ հարկեր է վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:

Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:

Լիլիթ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ՍՊԸ և օգտվել ՏՏ հարկային արտոնություններից, ունեմ հաճախորդ ԱՄՆ-ից, ներկայումս աշխատավարձը փոխանցում է իմ անձնական հաշվեհամարին.

1. ՍՊԸ հաշվեհամարին փոխանցելուց հետո, նույնձև կարո՞ղ եմ տնօրինել այդ գումարը

2. Ենթադրենք 2 000$ ամսական մուտքի դեպքում ի՞նչ վճարներ պետք է իրականցնեմ (աշխատող չունեմ մենակ եմ)

Արմինե․

Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։

Արամ․

Հաշվապահներ ջան, կասե՞ք՝ նոր բացված ՀԿ-ի համար որևիցե դիմում կամ հաշվետվություն կա՞, որ պետք է տամ թաքսերվիսով։

Արմեն․

Բարև ձեզ, 2022 թ. Նոյեմբեր ամսին գրանցվել է ՍՊԸ, գործունեություն չի ծավալվել դեռ և մինչ հիմա ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում և ի՞նչ հաշվետվություններ պետք է պարտադիր ներկայացվեն։

Անի․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե անձը ցանկանում է զբաղվել մրգի վերավաճառքով, ունի սառցե սենյակներ և պատրաստվում է շուկայում տեղ վարձել, արդյո՞ք անհրաժեշտ է հարկային գրանցում, և ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու: Թե՞ կարող է գործել առանց գրանցման։

Մարիամ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Սվետլանա․

Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

Սրբուհի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցել ենք 06.12-ին ու տեղեկացվել, որ 20-օրյա ժամկետում պիտի հարկային նամակ ուղարկենք (հավանաբար հարկման ձևի վերաբերյալ), գործունեություն սկսելու ենք 2023-ի հունվարից։ Գործունեության տեսակն առցանց առքուվաճառք է, ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու և ե՞րբ ուղարկել նամակը, որպեսզի գործունեությունը դեռ չսկսած չհարկվենք, այլ հարկվենք 2023-ից։ Նախապես անչափ շնորհակալություն։