30/10/2026

շրջանառության հարկ

Մելինե.

Շրջանառության հարկով հարկվելու դեպքում բացի եռամսյակային հաշվետվություններից տարին ամփոփելիս էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, նույնը ԱԱՀ-ի մասով (բացի ամսական հաշվետվություններից):

Կանխավ շնորհակալություն:

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:

Գագիկ.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք միջնորդային պայմանագիրը թույլ կտա, որպեսզի հարկային դաշտում միջնորդը գանձվի միայն կոմիսիայի 5 %-ը: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Մարիկա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է նման հարց՝ ինչպե՞ս պետք է վարել կոմիսիոն խանութի հաշվապահությունը, եթե այն աշխատելու է շրջ․ հարկով։

Նախապես շնորհակալ եմ։

Դիանա․

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։

Լիլիթ․

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ եմ բացել և հարկայինում գրել եմ առցանց լիազորի գրանցման դիմում 20 օրվա ընթացքում, այդ դիմումը համարվու՞մ է որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, ու ես արդեն գրանցվու՞մ եմ համակարգում որպես շրջ. հարկը վճարող ու չե՞մ ընկնում ԱԱՀ-ով հարկման դաշտ, թե՞ այդ դիմումը կապ չունի, և պետք էր մտնել տրված տվյալներով և առանձին ինչ-որ դիմում գրել։ Շնորհակալություն։

Մարիամ.

Խնդրում եմ օգնել: Եթե ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջ. հարկով և հաշիվ վավերագիր եմ գրել ֆիզիկական անձին, ինչպե՞ս է կատարվում վճարումը, եթե ԱՁ-ն չունի ՀԴՄ և ոչ էլ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ։

Հասմիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ․

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

Տարոն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է:

Կանխավ շնորհակալ եմ:

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Հասմիկ.

Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

Լուսինե․

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Նոնա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:

Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Սերգեյ.

Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ: