30/10/2026

շրջանառության հարկ

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:

Սեդա․

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Միքայել.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:

Շնորհակալություն:

Արեգ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:

Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:

2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:

Հենրիկ.

Բարև ձեզ:

Եթե ՍՊԸ-ն չի աշխատում, բայց իր տարածքը հանձնել է վարձակալությամբ օգտագործելու, այս դեպքում ՍՊԸ-ն պարտավո՞ր է այդ վարձավճարից վճարել 2018 թվականից մտած 5 % հարկը (որը երևի կոչվում է «5 % հարկ շահաբաժնից»): Տեղեկացնում եմ նաև, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Անի.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։

Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։

Կանխավ շնորհակալություն:

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն

Վահե.

Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:

Տաթևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն

Նարինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջհարկով հարկվող ԱՁ-ն: Շնորհակալություն:

Վարդան.

Բարև ձեզ։

Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:

Հայաս.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել ժամկետները նորաբաց ԱՁ / կազմակերպության համար` մինչև ե՞րբ կարելի է դիմել ՀՏ շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Աննա.

Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Արամ Վասիլյան.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ: