Tag: պայմանագիր

Գրառում աշխատանքային գրքույկում

Սաթենիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրառում աշխատանքային գրքույկում

ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությանը փոխանցվել է ԱԱՀ գումար

Անի.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և չի հանդիսանում ԱԱՀ վճարող: Սակայն ըստ պայմանագրի (պայմանագրում նշված է՝ “միջնորդավճարը կազմում է X գումար, որը ներառում է ԱԱՀ”), որը կնքվել է ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպության հետ, նրա հաշվին փոխանցվել է գումար, որը պարունակում է ԱԱՀ: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Գուցե ուղղակի ե՞տ փոխանցել: Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությանը փոխանցվել է ԱԱՀ գումար

Աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ

Լուսինե.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ

Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ

Սյուզի.

Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգում

Յանա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հնարավո՞ր է արդյոք երկարաձգել որոշոկի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա կարելի է դա անել: Նախկինում դա արվում էր 95-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, սակայն փոփոխված օրենսգրքում այս հոդվածը շարադրված է այլ բովանդակությամբ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգում

Վարձակալության պայմանագրի ձև

Samo.

Ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է պետք, ո՞վ կարող է օգնել:

Կարդալ ավելին Վարձակալության պայմանագրի ձև

Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը

Մարի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալու օրենքի “տառը”: 3 ամսից լրանալու է իմ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը: Եթե ես ներկայացնեմ հղիության մասին տեղեկանք, արդյո՞ք պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո պայմանագիրս կխզվի, և ես նպաստ չեմ ստանա, քանի որ անաշխատունակությունս կծագի պայմանագրի ավարտից հետո: Թե՞ պայմանագիրս կերկարացվի մինչև անաշխատունակության ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կլուծվի աշխատանքային պայմանագիրը

Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Աստղիկ.

Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 9 ամսով, և աշխատանքային պայմանագրում նշված է, որ աշխատելու է մինչև 01.11.2012, այդ դեպքում աշխատողը պայմանագիրը լրանալուց հետո պե՞տք է դիմում գրի աշխատանքից ազատվելու համար, թե՞ աշխատանքային պայմանագիրը ավտոմատ համարվելու է լուծարված: Եվ ազատման հրաման գրելուց ինչպե՞ս պետք է ձևակերպենք` համաձայն իր դիմումի, թե՞ աշխատանքային պայմանագրի օրինակ 4 կետի համաձայն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:

Կարդալ ավելին Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Աշխատողին տեղափոխում են մասնաճյուղ

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել` եթե ՍՊԸ գլխամասից աշխատողին տեղափոխում են նույն ՍՊԸ մասնաճյուղ, ապա այդ դեպքում պե՞տք է կնքվի նոր աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ, թե՞ կարող եմ համաձայնագիր կնքել, իսկ հետո տալ հրաման:

Կարդալ ավելին Աշխատողին տեղափոխում են մասնաճյուղ

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե.

Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ

Աննա.

Սիրելի հաշվապահներ, շատ եմ խնդրում, օգնեք ինձ, ինձ համար ձեր պատասխանը շատ կարևոր է: Ես աշխատում եմ, իմ պայմանագրի տեսակը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Ես պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդի: Արդյո՞ք ինձ տրվում է նախածննդյան և հետծննդյան նպաստ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվարկվում է նպաստ

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա.

Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Աշխատանքային պայմանագրի լուծում

Hamest.

Խնդրում եմ ինչքան հնարավոր է արագ պատասխանեք հարցիս. մենք ժամանակավոր դադարեցրել ենք կազմակերպության գործունեությունը, և պետք է աշխատողներին տեղափոխել նույն կազմակերպության տնօրենի անունով բացված ԱՁ մոտ աշխատելու համար: Ինչպե՞ս լուծել հին պայմանագիրը և նոր ԱՁ հետ կնքել նորը: Եթե կա լուծման հատուկ ձև, խնդրում եմ ուղարկել էլ. փոստիս hak-05 շնիկ mail.ru

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի լուծում

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine.

Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Մնաց.

Բարև ձեզ:
Մեկ շաբաթից ավելի է ընդունվել եմ աշխատանքի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանները ինձ համար անընդունելի են, և ցանկանում եմ լուծել իմ աշխատանքային պայմանագիրը: Վերջինիս օրինակը ինձ չի տրամադրվել: Դեռևս չեմ ստացել աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է պետք անել պայմանագրի լուծման համար: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել: Նաև կխնդրեի պարզաբանել աշխատավարձի և վերջնահաշվարկի հետ կապված հարցերը:

Կարդալ ավելին Աշխատողը ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Վալյա.

Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքի ժամանակահատվածը աշխատանքային ստաժ համարվու՞մ է, աշխատանքային գրքույկում լրացում կարելի՞ է կատարել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Arman.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Կոմիսիոն պայմանագրի ձև

Եվա.

Խնդրում եմ ինձ ուղարկել կոմիսիոն պայմանագրի ձև:

Կարդալ ավելին Կոմիսիոն պայմանագրի ձև

Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր

Հռիփսիմե.

Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:

Կարդալ ավելին Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր

Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Armine.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ շտապ ինձ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 50 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ:

Նախապես շնորհակություն:

Կարդալ ավելին Աշխատանք քաղաքացիաիրավական պայմանագրով

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Դավիթ Դավթյան.

Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:

Կարդալ ավելին Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

Վալոդիա.

Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր

Վիկտորյա.

Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:

Կարդալ ավելին Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը

Մեսրոպ.

Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ 🙂
Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:

Կարդալ ավելին Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Ռոզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Արտակ.

Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում:
Հարց`
1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ
2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ

Mikayel.

Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:

Կարդալ ավելին Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր աշխատողի հետ