23/10/2026

տույժ և տուգանք

Հռիփսիմե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք Երևանում 10-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունը անկանխիկ եղանակով պետք է վճարի նաև վերջնահաշվարկները, արձակուրդային վճարները, նպաստները, պարգևավճարները, հավելավճարները և այլն, թե՞ դրանց կամ դրանց մի մասի համար թույլատրելի է կանխիկ վճարումը: Ինչպես նաև, եթե կարելի է, նշեք այս կետի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվության մասին իրավական ակտը: Կանխավ շնորհակալություն:

Գարիկ.

Բարև ձեզ!

1) Ո՞վ կարող է ասել՝ միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսակա՞ն հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, թե՞ եռամսյակը մեկ անգամ:

2) Եթե անցել ես միկրո հարկատեսակին և ՀԴՄ կտրոն չես տրամադրել, որքա՞ն է կազմելու տուգանքը 150 000 + 25 000, թե՞ այլ ավելի բարձր գումար: Սա ցանկանում եմ պարզել, քանզի մինչ օրս դեռ ՀԴՄ չեմ կարողանում ստանալ, չնայած արդեն կես տարուց ավել է, ինչ դիմում է ներկայացրել ՊԵԿ:

Կանխավ շնորհակալություն:

Սաթեն.

Խնդրում եմ, պատասխանեք: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2017թ. ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ ՀԱՔ-ում մնացորդը առ 16.01.18թ. կազմում է 180 000 դրամ: Այսինքն՝ 40 000 դրամ տույժ: Կատարել եմ ճշգրտում, որից 2017թ. հարկային պարտավորությունը կազմել է 570 000 դրամ: 71-52423-700 000, 52423-2521-560 000, 714-52423-40000՝ տույժ: Ի՞նչ թղթակցություն պետք է կատարեմ ճշգրտումից հետո:

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: 2017թ. 4 եռամսյակի ընդհանուր հարկային պարտավորությունը կազմել է, օրինակ, 700 000 դրամ, վճարել եմ 560 000 դրամ, իսկ հարկային տեղեկանքում 20.01.2018թ. երևում է 180 000 դրամ, այսինքն՝ 40 000-ը տույժն է: Կատարել եմ ճշգրտում, որից ընդհանուր հարկը կազմել է 570 000 դրամ: Ինչպե՞ս վարվեմ:

Վարդան.

Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Գարեգին.

Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Մարինե.

Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:

Ռոբերտ.

Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:

Արմեն.

Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Շուշան․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։

Էլիզա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե սննդարտադրության ոլորտում աշխատող այն անձինք, ովքեր պետք է ունենան սանիտարական գրքույկներ, չունեն դրանք, ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում, ի՞նչ տույժ-տուգանքի մասին է խոսքը:

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն

Լուիզա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում:

Կանխավ շնորհակալ եմ:

Վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։

Անի.

Բարև ձեզ: ԱՁ-ն բացվել է 2018 թվի դեկտեմբերին, դրոշմանիշային վճարը տարվա համար դեռ չի վճարվել: Եթե այս ամսվա ընթացքում վճարեմ, արդյո՞ք օրական տույժ կկիրառվի: Դեռևս օրենքը նու՞յնն է և դրոշմանիշային վճարը պարտադի՞ր է: Շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ:

Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։

Շնորհակալ եմ։

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Հրաչյա.

Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։

Շատ շնորհակալութոյւն։

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Անուշ.

Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Հակոբ Ո.

Ողջույն։
Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։

Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։

Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում:
Կանխավ շնորհակալություն: