Tag: տույժ և տուգանք
Հաշվետվություններն ուղարկվել են հետին ամսաթվով
Լիաննա․
Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։
Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում
Մաշա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանքը թերի է կատարվել
Արմինե.
Բարև ձեզ: Եթե սկսնակ աշխատողը չի կատարել կամ թերի է կատարել իր աշխատանքը (հաշվապահություն), բայց կազմակերպությունը չի կրել նյութական վնաս՝ միայն բացակա կամ թերի թղթաբանություն և հետագայում ստումգումների արդյունքում բացահայտվում է ու տվյալ անձին տուգանում կամ այլ պատասխանատվության են ենթարկում (իր անունով սեփականություն չունի): Ինչպե՞ս են վարվում, կա՞ պատասխանատվության որոշակի գումարային շեմ կամ մեղմացուցիչ հանգամանք։
ՀԴՄ ակտ
Սոֆա,
Բարև Ձեզ: Կասե՞ք` ՀԴՄ ակտ գրելու դեպքում 150 000 է, և իրավաբանի գումարը ո՞ր հաշվեհամարին փոխանցեմ և արդյո՞ք կարող եմ EasyPay-ով վճարել:
Հնարավո՞ր է տույժեր լինեն
Արուսյակ.
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, սկիզբը 2020 հունվար, ավարտը 2020 դեկտեմբեր։ Ես համաճարակի պատճառով դադարել եմ գործել 2020 մարտ ամսից, սակայն չեմ մոտեցել հարկային, որ դադարել եմ գործել, չնայած հիմա իրենց կայքում գործող է ցույց տալիս։ Կարո՞ղ է տույժեր ունենամ այդ պատճառով:
Իրավաբանական անձի հասցեափոխություն
Արևիկ.
Բարև Ձեզ: Մեր աշխատանքի ընթացքում լրացվել է ֆակտուրա, հետո պարզվել է, որ տվյալ կազմակերպության /հասցեի փոփոխության դեպքում/ անվանումը, տվյալները փոխվել են: Հիմա ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս վարվել լրացված ֆակտուրայի հետ, որպեսզի մեր ԱՁ-ն չտուժի և տուգանքներ չմուծի, այսինքն՝ օրենքով ի՞նչ պետք է լրացնենք: Ուղղություն տվեք ճիշտ հարցին լուծում տալու համար:
ՀԴՄ 3-րդ տուգանք
Ռոման.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:
Քաղաքացիաիրավական պայմանագիր
Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:
Կանխիկ վճարում
Արա.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Օրապահիկի հետ կապված
Նունե.
Ողջույն: Եթե օրենքով նախատեսված նվազագույն սահմաչափից քիչ օրապահիկ է տրամադրվում աշխատակցին, երկկողմանի հաստատված համաձայնության հիման վրա, այդ դեպքում վարչական հետևանքներ առաջանու՞մ է, կամ չվճարված մասը կազմակերպության համար եկամուտ համարվու՞մ է:
Ակտի վաղեմության ժամկետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։
Ի՞նչ տուգանք է սահմանված
Լաուրա․
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գործատուին չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատը, այս դեպքում հիմնարկին տուգանք սահմանվու՞մ է։
Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ
Արփի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։
Շնորհակալություն։
Հարկերի վճարման վերջնաժամկետ
Սյուզի․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե հարկերը մուծենք 21-ին, տույժ տուգանք կլինի՞, 20-ը ոչ աշխատանքային է։
Ժամկետից շուտ պայմանագրի լուծում
Անի.
Ֆիքսված ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ, գործատուն կարո՞ղ է գումարային տուգանք սահմանել՝ աշխատակցի կողմից ժամկետից շուտ պայմանագրի լուծման դեպքում: Կանխաց շնորհակալություն:
Դրոշմապիտակների վերադարձ
Քրիստինե.
2021-02-09-ին ստացել եմ 50 000 հատ դրոշմապիտակ, չօգտագործված մնացորդ ունեմ, դա հետ վերադարձնելու համար ի՞նչ տույժ/տուգանքներ են հասնում:
Ճշգրտված հաշվետվություն
Սուսաննա.
Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Փոփոխություն գրանցման հայտում
Դիաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, եթե աշխատողի պաշտոնի դրույթը փոփոխվել է սեպտեմբերին և փոփոխությունը հայտում կատարվի 3 ամիս հետո, սխալ է համարվում։ Տույժ տուգանք կա՞։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։
Ճշգրտված հաշվետվություն
Մանե.
Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային ներկայացման համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Հարկային դաշտի ընտրություն
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:
Տույժի մարում
Սյուզի.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատվել է աշխատանքից հոկտեմբերի 1-ին, ե՞րբ պետք է վճարենք վերջնահաշվարկ, ո՞ր ամսվա եկամտայինի մեջ պետք է երևա։
Եվս մեկ հարց. եթե եկամտայինը ճշգրտել ենք, որի հետևանքով ավելացել է սոց ու եկամտային ուշ վճարած օրերի համար, տույժը 0,04% է հաշվարկվու՞մ, և ո՞ր հաշվեհամարներին ենք փոխանցում տույժի գումարը:
Կազմակերպությունը կորցրել է գույքի շրջանառության մատյանը
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, եթե կազմակերպությունը անփութության պատճառով կորցրել է գույքի շրջանառության մատյանը, (գիտեմ, որ դա կհամարվի չվարել) ապա որքա՞ն է տուգանքը, կամ ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ կարող է հաշվի առնվել։ Ինչպե՞ս վարվել։
Հաշվետվության ճշգրտում
Սյուզի.
Բարև ձեզ: Եթե օգոստոսի եկամտային մեջ աշխատողի աշխատավարձը պակաս եմ նշել, հիմա ճշգրտելու դեպքում ի՞նչ տույժ տուգանք կառաջանա։ Իսկ, եթե թողնեմ ու չճշգրտեմ՝ ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:
ՀՎՀՀ չնշելու պատճառով առաջացած տույժեր
Մարինե.
Բարև ձեզ: Ես հանդիսացել եմ ինքնուրույն հարկ վճարող 2018-2019թթ., ներկայացրել եմ հաշվետվությունները ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Քանի որ բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ չի նշվել հարկային պարտավորությունը չի մարվել և հաշվարկվել են տույժեր, դիմելուց հետո պարտքը մարվել է, բայց տույժերը չեն մարվել։ Կօգնեք հասկանալ՝ ի՞նչ կարող եմ անել տույժերի համար։
Հարկերը ամսի 22-ին վճարելու դեպքում
Սյուզի.
Հարգելի հաշվապահներ, եկամտային հաշվարկը և վճարումը ամսի 22-ին անելու դեպքում հնարավո՞ր է տույժ, տուգանք առաջանա:
Տույժ և տուգանքի մարում
Մարինե.
Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:
Ծանուցագիր
Աննա.
Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները:
Ծանուցագիրը ուղարկել եմ:
Ժամավճարի չափ
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:
Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու համար գրանցման հայտը չի ներկայացվել
Լիա.
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝
1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։
2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։
3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։
4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։ Մանրամասն
Դրոշմապիտակների հետ կապված խնդիր
Անի
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
