29/10/2026

փաստաթղթեր

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:

Արմեն.

Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • ԱԱՀ-ի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Դիմում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի

Անի.

Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Մարիանա.

Հարգելի կոլեգաներ, օգնեք, խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ, ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պետք է կազմվեն:

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Շուշան.

Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:

Արման.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք կազմակերպության մեքենաներով ապրանք մատակարարելիս նրանց անհրաժեշտ է ուղեթերթ: Եվ արդյո՞ք կա ուղեթերթի սահմանված ձև: Կխնդրեի, եթե հնարավոր է, հղումներ անել կոնկրետ որոշմանը կամ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Գուրգեն.

Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպության լուծարումից հետո նրա հաշվապահական հաշվառման հետ կապված փաստաթղթերը, նրա լուծարային հաշվեկշիռը որտեղ են պահվում և ինչքան ժամանակով:
Կանխավ շնորհակալ եմ:

Tatev.

Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:

astxik.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, ես խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել մեքենային ուղեկցող (ինչ փաստաթուղթ է լրացվում) բլանկ և գործուղման գնացողների համար ինչ բլանկ եմ լրացնում, նաև այդ բլանկի նմուշը, շնորհակալություն:

Վիկա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:

Մարիա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ.

Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին.
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ`
1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար:
2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան):

Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում:
Նախապես շնորհակալ եմ:

Արսեն.

Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն: