29/10/2026

փաստաթղթեր

Աշոտ․

Բարև ձեզ։ Ես ՌԴ քաղաքացի եմ։ Աշխատանքի վայրում ինձ գրանցելու համար կացության թուղթ և սոց. քարտ են ուզում։ Բայց ըստ այս օրենքի՝ ՀՕ 156-րդ հոդված՝
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Այսինքն՝ այդ փաստաթղթերը պարտադիր չե՞ն։

Արմեն․

Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Կարինե.

Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:

Վերոնիկա.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին:
Նախապես շնորհակալություն:

Իրինա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։

Լաուրա.

Բարև ձեզ: Ես ունեմ սեփական ԱՁ և միակ գրանցված աշխատողն եմ։ Աշխատավարձիս չափը 68 000 դրամ է, և չունեմ հաշվապահ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետը, ի՞նչ փաստաթղթեր են պետք և ու՞ր ներկայացնել։ Նախապես շնորհակալ եմ։
Նաև նշեմ, որ ԱՁ-ն գործում է մոտ 3 տարի, զբաղվում է մաքրման ծառայությամբ և աշխատում է շրջ. հարկով։

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ֆիզիկական անձանց կողմից բանկում ներդրած ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը ինչպե՞ս է փաստաթղթավորվում:

Բարև ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր դրսում քաղցր բամբակ վաճառելու համար, ինչպիսի՞ հարկեր են գործում, և հարկավո՞ր է արդյոք ՀԴՄ։

Արտո․

Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Մարինա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը ամբողջ օր չի ներկայանում աշխատանքի, և ամբողջ օր փորձում ենք իր հետ կապ հաստատել հեռախոսով, ինչի պատճառով տուժում է արտադրությունը, սակայն նա երկու օր և ավել կապի դուրս չի գալիս, ուստի ես 113-րդ հոդվածի 9-րդ կետով ազատելու դեպքում իր պահով ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ:
Նախապես շնորհակալ եմ:

Գևորգ.

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Արփինե․

Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Անդրանիկ․

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Դավիթ․

Բարև ձեզ: Միտք ունեմ շինություն վարձակալելու և աշխատացնելու արագ սննդի կետ: Լինելու է միայն սնունդ, ավելի հստակ՝ շաուրմա: Կասե՞ք՝ ինչ է հարկավոր անել, և ինչ թղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։

Վաչե․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․

1. Invoice
2. CMR
3. ANEX 3

Լյովա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

Անուշ.

Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն: