29/10/2026

փաստաթղթեր

Մելինե.

Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ-ն ցանկանում է դուրս գրել (դեն նետել) անսարք հիմնական միջոցներ և դրանց դետալները, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել:
Շնորհակալություն:

Սոնա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:

Sara.

Բարև ձեզ: Սննդի կետ բացելու համար (հիմնականում պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում), բացի սննդի տեսչություն փաստաթղթեր ներկայացնելուց, ուրիշ այլ գործընթաց պե՞տք է անցնել։ Կա՞ն սանիտարական և այլ ստանդարտներ, հատուկ պայմաններ, պարտադիր օգտագործվող տեխնոլոգիա, և այլն։ Թե՞ միայն փաստաթղթեր ներկայացնելն է։

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Սուրեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։

Մելինե.

Խնդրում եմ, կասե՞ք ստացված հարկային հաշիվը դրամարկղի ելքի օրդերին կցվող փաստաթուղթ կարո՞ղ է լինել, թե՞ վճարումը հաստատող փաստաթուղթը պարտադիր պիտի լինի:

Անուշ․

Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հրուշակեղենի արտադրությամբ: Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել Ա/Ձ-ն և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Գայանե.

Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ ֆիզիկական անձ՝ միկրոձեռնարկատեր: Եթե գնորդը ցանկանում է գնված ապրանքի դիմաց փաստաթուղթ ստանալ՝ ես իրավունք ունե՞մ տվյալ մարդու անձնագրի տվյալներով հաշիվ դուրս գրել e-invoicing ծրագրով, և այդ գործընթացը ինչպե՞ս է կատարվում, ի՞նչ հաշիվ եմ դուրս գրելու, քանի որ ես հարկ վճարող չեմ համարվում: Ես փորձեցի իմ տվյալներով մտնել e-invoicing, թույլ չտվեց համակարգը:
Շնորհակալություն:

Արայիկ.

Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
Կանխավ շնորհակալություն։

Լուսինե.

Բարեվ Ձեզ: Եթե ցանկանում եմ կիսաֆաբրիկատ պատրաստել և հանձնել խանութներին՝ ի՞նչ փաստաթղթեր են պետք օրինական աշխատելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Կորյուն.

Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել:
Կանխավ շնորհակալություն!

Յուրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու:
Շնորհակալություն:

Սեդա.

Մանկական զարգացման կենտրոն հիմնելու համար մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ստանալ: Բոլոր անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, պահանջվող փաստաթղթերը, ինչպե՞ս նաև աշխատակիցների լիցենզավորման անհրաժեշտություն կա արդյո՞ք, թե՞ ոչ:

Էլինա.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ։ Խնդրում եմ՝ օգնեք, ի՞նչ փաստաթղթեր են պետք այն ճանաչելու համար։ Ասեմ, որ ակտիվը գնահատվել է և առկա է շարժական գույքի գնահատման հաշվետվություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարի վավերացում: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ բացի գնահատումից։ Կանխավ շնորհակալ եմ։

Քրիստինե.

Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:

Ասատուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ Ձեզ ինձ տեղեկացնել ոչ ռեզիդենտ կազմակերպության պետ. ռեգիստրում գրանցման հարկավոր փաստաթղթերը:

Ani.

Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Հարգելի խմբակիցներ,

ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:

Ողջույն, հարգելի գործընկերներ:

Ինչպե՞ս կարելի է ծառայությունների մատուցման պայմանագիրը ՄԻԱԿՈՂՄԱՆԻ /գործատուի կողմից/ դադարեցնել: Ի՞նչ փաստաթղթղեր են անհրաժեշտ հիմքում դնել:

Կանխավ շնորհակալություն: