Փոխառության վերադարձ

Անահիտ.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործունեություն է սկսում և հիմնադիրներից մեկը գումար է փոխառությունով տրամադրում, արդյո՞ք պարտադիր պետք է այն տոկոսներով հետ վերադարձնի ՍՊԸ-ն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, թեկուզ չնչին տոկոսներով, քանի որ փոխառության տրամադրման նպատակը ձեռնարկատիրական գործունեությունն է:

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անչափ շնորհակալ եմ պատասխանելու համար: Խնդրում եմ ինձ կուղարկեք փոխառության պայմանագրի օրինակ։ katya.badalyan շնիկ mail.ru

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Անահիտ

Կայքի “Փաստաթղթեր” մասում կա Փոխառության պայմանագիր՝ օգտվեք։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Պարտադիր չէ տոկոսով լինի, նայած ոնց են պայմանավորվում, և նայած ինչ գործունեությունով է զբաղվելու ՍՊԸ, սկզբնական շրջանում կարող է ոչ եկամտաբեր լինի գործունեությունը, իսկ տոկոսները պետք է վճարվի այդ եկամուտներից։

Nerses
Nerses
4 տարի առաջ

Տվյալ դեպքում կարող եք ձևակերպել անտոկոս փոխառություն։

Գայանե
Գայանե
4 տարի առաջ

Պարզապես պայմանագրում պարտադիր պետք է նշվի փախառության վերադարձը «առանց տոկոսի» կամ «անտոկոս»  տրամադրման պայմանը։

Անահիտ
Անահիտ
4 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Այսինքն՝ եթե անտոկոս է վերցնում փոխառությունը, ուրեմն որևէ պայման պետք է լինի։