22/10/2026

փոփոխություններ

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Արթուր․

Բարև Ձեզ։ Հուլիսից սկսած, որպես միկրոյի հաշվետվություն, արդյո՞ք շարունակում ենք միայն 189 ձևը տալ, թե՞ այլ փոփոխություններ էլ կան: Կանխավ շնորհակալ եմ մասնագետներին՝ ինձ լուսավորելու համար:

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։

Հարգելի գործընկերներ,
Էդուքս ուսումական կենտրոնում անցկացվում են ամենամսյա դասընթացներ բոլոր հարկատեսակների մասով, ներառյալ փոփոխությունները։

Մանրամասների համար զանգահարել՝ 374-33-77-66-40
Հասցե՝ Պարոնյան 50/3

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ խորհուրդ հետևյալ հարցիս շուրջ: Փոխվել են աշխատանքի էական պայմանները՝ պաշտոնի փոփոխություն՝ բանվորից որպես բրիգադիր: Նա ծանուցվել է այդ մասին, նրա հետ կնքվել է համաձայնագիր կից աշխատանքային պայմանագրին և հրամանագրվել: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է լուծվեր աշխատանքային պայմանագիրը և կնքվեր նորը: Կանխավ շնորհակալություն:

Էմի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն

Դիաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս՝ եթե քաղիրավ պայմանագրով աշխատող աշխատակցի հետ ուզում ենք ժամկետը երկարաձգվել, ապա հայտի մեջ ինչպե՞ս անել այդ փոփոխությունը (նշեմ նաև, որ պայմանագրի ավարտի օրն է 01.04.2022թ.)։

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված: Հիմա ցանկանում ենք մի կազմակերպությունից հիմնադիրներից մեկի փոփոխություն կատարել, որպեսզի հաջորդ տարվանից անցեն շրջ․ հարկի ոլորտ։ Ստացվում է, որ պետք է ձևակերպենք անյպես, իբր ֆիզ. անձը (հիմնադիր) վաճառում է իր փայաբաժինը մեկ այլ ֆիզ. անձի, արդյունքում առաջանալու՞ է եկամտային հարկ, և ո՞րն է լինելու հարկման բազան ու ի՞նչ դրույքաչափով։

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ԵՏՄ գործարքների հետ կապված հարց ունեմ: Ապրանք ենք ստացել ԵՏՄ-ից մայիսի 17-ին: Հայտարարություն, հայտարարագիր ներկայացրել եմ, բայց կուրսի հետ կապված խնդիր կար, հայտարարությունը փոխել եմ: Հայտարարագրի հարկման բազան 764 000 դր է, իսկ հայտարարությանը՝ 788 547դր: Կուրսը պետք է հաշվեի նախորդ օրվա կուրսով՝ 7.06, բայց հաշվել եմ 6.84: Հիմա ինչպե՞ս կարող եմ փոփոխություն անել, քանի որ նոր հայտարարագիր չեմ կարող բացել (ժամկետների հետ կապված խնդիր կառաջանա): Եթե կարող եք օգնել, շնորհակալ կլինեմ:

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ: