Պայմանագրին կից հավելված

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք հնարավոր է լրացնել կամ փոփոխել աշխատանքային պայմանագիրը կից հավելվածով։ Օրինակ՝ անհրաժեշտ է մանրամասնել աշխատողի գործառույթները։ Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Կազմեք երկկողմ լրացուցիչ համաձայնագիր ու ինչը որ նախատեսում եք փոխել աշխ. պայմանագրում այդ համաձայնագրով ամրագրեք:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Բարև Ձեզ։ Պայմանագրի կետերը փոփոխելու համար կազմեք համաձայնագիր, իսկ աշխատողի գործառույթները մանրամասնելու համար, այո, կարող եք հավելված կցել պայմանագրին, ապա պայմանագրում աշխատողի պարտականությունների մասում լրացնել, որ աշխատողը կատարելու է հավելված 1-ում նշված գործառույթները։

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
4 տարի առաջ

Այո, կարող եք, պայմանագրի բոլոր կետերը կարող եք նորացնել, երբ ցանկանաք, պետք է մանրամասնորեն շարադրված լինի փոփոխությունը և երկուստեք ստորագրված լինի:

Nerses
Nerses
4 տարի առաջ

Այո, կարող եք համաձայնագիր կցել և մանրամասն ներկայացնել, կարող եք նաև նոր պայմանագիր կնքել: