30/10/2026

անաշխատունակություն

Ազնիվ.

Խնդրում եմ ասել, հղիության և ծննդաբերության հաշվարկը կատարելիս տոն օրերը հանվու՞մ են, թե՞ չէ: Օրինակ, հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը տրվել է հունվարի 31-ից: Այս հաշվարկի մեջ քանի՞ աշխատանքային օր կա:
(108000/21=5142.8 *՞)

Մարինե.

Բարև Ձեզ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք ճիշտ կատարել ֆիզ-արձակուրդի հաշվարկը: Արձակուրդը սկսվելու է մայիսի 1-ին, աշխատում է 6-օրյա գրաֆիկով և վերջին 12 ամիսներում ստացել է տարբեր աշխատավարձեր: Շնորհակալություն:

Անահիտ.

6 ամսվա աշխատող եմ և գտնվում եմ հղիության 5-րդ ամսում: Կցանկանայի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հղիության ու ծննդաբերության նպաստ ստանալու հետ կապված, և այդ փոփոխություններով արդյո՞ք ինձ տրամադրվելու է օրինական վճարովի արձակուրդ: Եթե այո, ինչպես է հաշվարկվելու: Աշխատավարձս 55000 դրամ է: Եվ եթե պայմանագրիս ժամկետը լրանա ֆիզարձակուդիս ընթացքում, կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել, թե՞ ոչ: Պատասխանելիս, եթե կարելի է, նշեք հոդվածները: Շնորհակալություն:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:

Լալա.

Խնդրում եմ օգնեք իմանալ, թե ինչքան է կազմում իմ ֆիզոլգիական արձակուրդի գումարը: Այն սկսվում է 15/03/2011-ին, ավարտվում է 01/08/2011-ին: Աշխատավարձիս չափը կազմում է 78000 /կեղտոտ/: Չկա հավելավճար և պարգևատրում: Աշխատում եմ դպրոցում: Շնորհակալություն:

Էմմա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը:

Գայանե Ա.

Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Երբ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, ո՞վ է վճարում նրան դեկրետային գումարը` պետությու՞նը, թե՞ կազմակերպությունը: Խնդրում եմ բացատրեք` ոնց է դա արվում:

Հելեն.

Բարև բոլորին, նայում եմ նոր օրենքը անաշխատունակության մասին ու չեմ հասկանում` եթե միջին աշխատավարձը գերազանցում է 100 000 դրամը, էլի պիտի գերազանցող գումարի 30%-ը՞ վճարել:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար:
Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:

Ստելլա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել:
2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար:
3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում:

Կանխավ շնորհակալություն:

Anushik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ամսական սոցի հաշվետվության մեջ ապահովագրական նպաստներ բաժնի 24 (հղիության և ծննդաբերության նպաստի օրեր) տողում պետք է նշել 140 օրը, թե 140 օրվա աշխատանքային օրերի թիվը:
Շնորհակալություն:

Ani.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ հասարակական կազմակերպությունում որպես հիմնական աշխատող, բայց շուտով գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ օգնել հաշվելու հղիության նպաստը: Ես տվյալ հիմնարկում աշխատել եմ 2010թ. հուլիսի 1-ից և ստացել եմ 50000 դրամ աշխատավարձ և դեկրետ եմ գնացել նոյեմբերի 19-ից: Շատ շնորհակալ կլինեմ ձեր պատասխաններից:

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն: