Lusine․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Lusine․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել․ արդյո՞ք ՍՊԸ-ն (այս պահին հարկվում է որպես միկրոձեռնարկատեր) կարող է նվիրատվություն անել իրեն պատկանող անշարժ գույքը: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում նվիրատվության կամ վաճառքի դեպքում:
Աննա․
Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։
Կարեն․
Ողջույն ! Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ֆիզ. անձի կողմից մեկ այլ ֆիզ. անձի վարձակալական հիմունքներով տրվել է բնակարան մոտ տաս տարվա ընթացքում առանց պայմանագրի և որևէ փաստաթղթի: Տանը բնակվողը տնից դուրս գալուց հետո դիմել է ՊԵԿ բողոքով, որպեսզի գանձվի համապատասխան եկամտային հարկ հանդիսացող գումարը: Հանդիսանալով անտեղյակ ֆիզ. անձ՝ խնդրում եմ օգնել, ունենալով ID քարտ՝ ինչպե՞ս զրոյից կարելի է գրանցվել, դառնալ հարկատու և ինչպե՞ս պետք է ճշգրիտ կատարել հաշվարկները և արժանապատիվ կերպով լուծել ստեղծված խնդիրը: Կանխավ շատ շնորհակալություն օգնության համար:
Սերոբ.
Անշարժ գույքի գործակալությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում:
Գուգո․
Բարև Ձեզ։ եթե անշարժ գույքը տալիս ես վարձակալության և պայմանագիր չես կնքում, ապա վարչական տուգանքը որքա՞ն է կազում։
Անահիտ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ բնակարանս հանձնել վարձակալության, կարճաժամկետ՝ օրավարձով, ընդ որում՝ հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակով՝ ամիսը 5 օր, 2 ամիսը մեկ՝ մի քանի օր կստացվի հանձնել, թե ոչ, կամ ավելի երկար կլինի, թե ոչ, քանի որ առաջին փորձս է: Այս դեպքում ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է անեմ, ինչի՞ց սկսեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Նախապես շնորհակալ եմ:
Աննա.
Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Հերմինե.
Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:
Ռուզաննա.
Բարի երեկո: ՍՊԸ-ն դադարի մեջ է եղել մինչև 2019թ.-ի դեկտեմբերը, կատարել է 2 400 000 դրամի գործարք, այդ ժամանակ շրջ. հարկի հայտարարություն էր տրված: Հարցս՝ կարո՞ղ եմ ՍՊԸ-ի համար տալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն 2020թ.-ի համար, կատարելու է 1 գործարք՝ անշարժ գույքի վաճառք:
Արման.
Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները:
Կանխավ շնորհակալ եմ:
Գարիկ.
Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:
Արթուր.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։
Վարդան.
Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:
Մարիաննա Ս.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:
Արման Մ.
Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:
Գրիգոր Ս.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:
DA VO.
Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:
Գորիկ Ա.
Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:
Vardan.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:
Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան
Դավիթ Նավասարդյան.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն, որն աշխատել է ԱԱՀ-ով, 2017 թվականի նոյեմբերին ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ստացել է անշարժ գույք (նպատակային նշանակությունը` բնակավայր, հողատեսքը` հասարակական կառուցապատման) և գրասենյակային պարագաներ: 2018 թվականից աշխատելու է շրջանառության հարկով:
1. Արդյո՞ք պետք է և ինչպե՞ս պետք է հարկվի:
2. Խնդրում եմ նշել համապատասխան օրենքները:
Յուլիա.
Բարև ձեզ:
Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:
Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Շավարշ.
Բարև ձեզ:
ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսական եկամտային հարկի հաշվետվություն:
Hrant.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք:
Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Արթուր.
Բարև ձեզ:
1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը:
2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:
Անահիտ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` եթե շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչպե՞ս պետք է հարկվի: Կանխավ շնորհակալություն:
Գևորգ.
Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ
Էդգար.
Հարգելի հաշվապահներ,
3-4 ամիս առաջ գնել եմ մեկ առանձնատուն և մեկ բնակարան: Հիմա ուզում եմ երկուսն էլ վաճառել: Խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք դա կդիտվի որպես միևնույն տեսակի գույք և ենթակա կլինի գանձման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով, թե՞ ոչ մի խնդիր չի լինի: Որովհետև օրենքում նշված է` նույն տեսակի գույքի օտարումը և առանձին ձևով է նշված` բնակարան և առանձնատուն: Կանխավ շնորհակալություն:
Վահագն.
Հարգելի հաշվապահներ,
Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:
Gohar.
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: