02/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Կա նաև հետևյալ տարբերակը. կարող եք դիմել առաջատար անշարժ գույքի գործակալություններին՝ նրանց հետ կնքելով պայմանագիր, որի շրջանակներում իրենք և՛ վարձով տալը կապահովեն, և՛ Ձեր փոխարեն որպես հարկային գործակալ եկամտային հարկի վճարումները կիրականացնեն, իհարկե դրա համար իրենք իրենց միջնորդավճարը կվերցնեն:

Lawrex
6 տարի առաջ

Բարև ձեզ:
Պետք է վճարեք 10 տոկոս եկամտային հարկ։

Հռիփսիմե
Հռիփսիմե
6 տարի առաջ

Վերոնշյալ մեկնաբանություններին ավելացնեմ նաև, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ պետք է ներկայացնեք (բացառապես էլեկտրոնային եղանակով) մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ը։

Գայանե
Գայանե
6 տարի առաջ

Վարձույթի պայմանագրով բնակարանը վարձակալության հանձնող կամ հյուրանոցային ծառայություններ տրամադրող սեփականատերը հարկային պարտավորությունների իրականացման համար պետք է գրանցվի իրավաբանական անձանց ռեեստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ այլ իրավաբանական անձ: Այդ ժամանակ արդեն այդ անձը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ հարկային ռեժիմի ընտրության ինքնուրույն իրավունքով, այդ թվում առավել ռացիոնալ՝ 5 %-ի չափով շրջանառության հարկի։