24/10/2026

առևտուր

Արսեն.

Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ, ես ԵՏՄ-ից ներկրում եմ ապրանք (սնունդ), ԱՁ-ն իմ անունով է, և իմ սեփական խանութից իրացնում եմ: Շրջանառությունս մոտ 10 000 000 է ամսական, առայժմ աշխատում եմ շրջանառության հարկով, ՀԴՄ-ն 100 տոկոսով մաքրում եմ ամսական: Ինչպե՞ս կարելի է մնալ շրջհարկով աշխատող, հնարավո՞ր է հետագայում ուրիշ ԱՁ բացել և նոր ՀԴՄ: Խնդրում եմ հուշել:

Arman Tangyan.

Բարև ձեզ: Ես ուզում եմ մթերային խանութ բացել: Կօգնե՞ք:
1. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
2. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

A. Anush.

Բարև ձեզ.
Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, որից հետո զբաղվելու եմ մանրածախ առևտրով, իսկ ապրանքները ներմուծելու եմ այլ երկրներից, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու, դրանց դրույքաչափերը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

244

Արփինե.

Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Ինտերնետ խանութի գործունեություն, որը չի հանդիսանում ապրանք ներկրող կամ արտահանող, քանի որ ապրանքը ՀՀ-ում չի գտնվում, այլ ԱՄՆ-ում, և ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի շուկայում: Պարզապես գործունեությունը կառավարվում է Հայաստանից, վճարումները նույնպես գալիս են դեպի Հայաստան: Տվյալ դեպքում ինչպիսի՞ ընկերության տեսակն է հարմար նման գործունեության համար, որպեսզի և՛ հարկային դաշտում «հանգիստ աշխատենք», և պարզապես ճիշտ ուղու վրա դրվի: Նախապես ասեմ, որ օրինական է պետք գործել, քանի որ վճարումներ ընդունելու միակ կարճ և ճիշտ տարբերակը օրինական գրանցված գործունեություն ունենալն է:

Շնորհակալ եմ:

251

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նորաբաց խանութում բացի ՀԴՄ տեղադրվելու է նաև ՊՈՍ տերմինալ` բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար: Արդյո՞ք նման գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն:

Անի.

Հարգելի հաշվապահ ընկերներ, հարցս “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի փոփոխության մասին է: Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվարկել առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից շրջանառության հարկը երկրորդ եռամսյակի համար:

Հովիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:

Գեորգի.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:

Tatev.

Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ:
Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ:

235

Վահագ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց:
Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը:

Մեջբերեմ 1698-ն որոշումից` “ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը”:

Նախապես շնորհակալություն:

Armen.

Հարգելի հաշվապահներ, պատրաստվում եմ գրանցել ՍՊԸ, որը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով: Սկզբնական շրջանում դրանք լինելու են ավտոմոբիլային յուղեր, անտիֆրիզներ, ֆիլտրեր և այլն: Վաճառքը տեղի է ունենալու 2 ճանապարհով՝
1. վաճառք ինտերնետ խանութ կայքում ձևակերպված պատվերի հիման վրա
2. վաճառք այլ ուղղակի պատվերների հիման վրա՝ ներառյալ գնումների կոմիտեից եկած մրցույթների հաղթելու արդյունքում:

Երկու դեպքում էլ վաճառվող ապրանքը ձեռք է բերվելու համապատասխան մատակարարներից վաճառելուց անմիջապես առաջ:
Խնդրում եմ նկարագրել` ինչպե՞ս պետք է իրականացնել վաճառքի գործընթացը, որպեսզի այն լինի օրենքի սահմաններում (ՀԴՄ, փաստաթղթավորում):

212

Արմեն.

Խնդրում եմ օգնել:

ՍՊԸ-ն զբաղվում է պահեստամասերի վաճառքով և միաժամանակ տեղադրում է այդ պահեստամասերը սարքավորումների վրա:

Հարց.
-Ինչպե՞ս գրանցել գործարքը, եթե վաճառել ենք պահեստամաս և տեղադրել ենք այն, վաճառք և ծառայություն:
-Կարո՞ղ ենք արդյոք ընդհանուր գւմարը մեկ ՀԴՄ կտրոնով ստանալ
-Հաշվետվության ժամանակ ինչպե՞ս տարանջատենք ծառայությունը առևտրից
-Պե՞տք է արդյոք ՀԴՄ-ի մեջ բացել առանձին բաժին ծառայություններ համար
Աշխատում են շրջանառության հարկով: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ, սիրելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Եթե ես ունեմ արագ սննդի կետ առանց նստելատեղերի և միաժամանակ զբաղվում եմ մսավաճառությամբ, արդյո՞ք դա համարվում է հանրային սննդի կետ և ի՞նչ հարկով է հարկվում: Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք.
1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

Արտակ Մ.

Կազմակերությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն երկու կողմերի համար:

Զարինե.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է վարեմ Ա/Ձ-ի հաշվապահություն, փոքրիկ տաղավար է շուկայում, տնտնեսական ապրանքների վաճառքով է զբաղվում: Կասեի՞ք` ինչ փաստաթղթեր պետք է վերցնեմ նրանցից և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ օրենքի փոփոխություններին` կապված առևտրի ոլորտում շրջանառության հարկի 1 տոկոս դառնալու, կուտակային վճարների փոխարեն սոցիալական վճարներ կատարելու, և եթե եղել են այլ փոփոխություններ, նաև դրանց մասին: Շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ձեռք բերված ապրանքը վաճառվում է մասերով` օրինակ 10 կգ ձեռք ենք բերում, վաճառում 100-150 գրամով: Արդյո՞ք կա օրենսդրական կարգավորում տվյալ տեսակի առևտրի ոլորտում:

Գոռ.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

Վիկ.

Բարև Ձեզ: 2014թ-ի փետրվարի 14-ին գրանցել եմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ: Մարտ ամսին ՍՊԸ-ով արել եմ մեկ առքի և մեկ վաճառքի գործարք: Մինչ այսօր ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, մինչև երբ ու ինչ հարկեր պետք է մուծեմ:

203

Իգոր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` երբ մանրածախ առևտրի ժամանակ կանխիկ գումար են թողնում որպես կանխավճար (բեհ), պե՞տք է արդյոք ՀԴՄ կտրոն տրամադրվի այդ գումարի չափով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է տրվի ապրանքը տանելու ժամանակ: