22/10/2026

բյուլետեն

Անուշ.

Բարև ձեզ։ Ներկայացրել եմ անընդմեջ 90 օրացույցային օր անաշխատունակության թերթիկ, անմիջապես հաջորդ օրը իմ տարեկան հերթական արձակուրդն է սկսվում՝ 20 աշխատանքային օր (30 օրացույցային օր)։ Հարց. արդյո՞ք գործատուն կարող է ընդունել հիմք ԱՕ այն հոդվածը, որ 120 օր անընդմեջ անաշխատունակ ես եղել և ազատի աշխատանքից, թե՞ արձակուրդը դրան չի գումարվում։ Շնորհակալ եմ։

Տիգրան.

Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը գտնվում է ամենամյա արձակուրդում և միարժամանակ ստացել է անաշխատունակության թերթիկ նույն ժամանակահատվածում, արդյո՞ք պետք է վճարվի այդ թերթիկի դիմաց նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։

Լուսինե.

Բարև Ձեզ։ Եթե հնարավո՞ր է՝ օգնեք հասկանամ. աշխատողը 02.05.2022-ից ընդունվել է աշխատանքի 93 300 դրամ աշխատավարձով, հուլիսի 21-29 ընկած ժամանակահատվածում ունի անաշխատունակության թերթիկ ու օգոստոսի 1-ին ազատման դիմում է գրել։ Խնդրում եմ օգնեք հասկանամ վճարման կարգը ու ինչպե՞ս պետք է կատարեմ հաշվարկը։

Անի․

Հարգելի հաշվապահներ, հիմնական աշխատակիցս ֆիզից վերադարձել է 2021 թվականի սեպտեմբերին և կրկին պետք է գնա ֆիզ, միջին ամսեկանի համար 11 ամիս է ձևավորվում։ Հաշվարկը 12 ամսվա միջինով պետք է կատարեմ, նշեմ՝ 2021 մարտ, ապրիլ ամիսներին եղել է արձակուրդ։ Միջինի 12-րդ ամսվա գումարը վերցնեմ արձակուրդի ամիսների՞, թե՞ տարիֆիկացիայի գումարը։

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. հիվանդության նպաստ հաշվարկելիս, եթե տվյալ աշխատակցը աշխատում է հերթափոխով և շաբաթվա ընթացքում ունի 3 աշխատանքային օր ու 4 հանգստյան օր, օրինակ՝ երկուշաբթի, հինգշաբթի, կիրակի աշխատում է, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ հանգստյան օրեր: Ո՞ր օրերն են տվյալ աշխատակցի համար համարվում հանգստյան օրեր և քանի՞ աշխատանքային օրվա համար է կատարվում հիվանդության նպաստի հաշվարկը։

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ – ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։

78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)

Բարև ձեզ։

Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Գայանե.

Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։

Հասմիկ․

Բարև ձեզ։ Ես աշխատում եմ մասնավոր հիմնակրկությունում, իմ հաշվին 30 օր արձակուրդ եմ վերցրել, անմիջապես բյուլետեն եմ բացել, ապրիլի 14-ին կլրանա բյուլետենիս 3 ամիսը, ինձ մնում է 20 օր ֆիզարձակուրդ գնալու համար։ խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ անեմ։ Գիտեմ, որ բյուլետեն 3 ամսից ավել չեն տալիս, ես ի վիճակի չեմ աշխատանքի գնամ, ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ 20 օրը։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատակից ունենք ով հունվար ամսին ընդհատումներով, բայց փետրվար, մարտ ամսիներին ամբողջությամբ եղել է անաշխատունակության մեջ, ինձ հետաքրքիր է՝ նա իրավունք ունի 3 ամիս անընդմեջ, թե՞ տարվա ընթացքում 3 ամիս բացակայելու աշխատանքից: Եվ ի՞նչ դեպքում է տրվում 120, որոշ դեպքերում 140 օր անաշխատունակություն, և դա էլ ընդմիջումներով է, թե՞ տարվա ընթացքում: Կանխավ շնորհակալ եմ…

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:

Angela.

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․

Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. վարձու աշխատողը որքա՞ն ժամանակ կարող է լինել անաշխատունակության մեջ: Ըստ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 3 ամիս, 3 ամիս իրար հաջորդող օրացույցային օրերի մասի՞ն է խոսքը, թե՞ աշխատանքային, և արդյո՞ք տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ներկայացված անաշխատունակության թերթիկը, որն էլի կազմում է 3 ամիս, վերաբերվում է այս հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ…

Բարև Ձեզ, հարգելի հաշվապհներ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատանակության թերթիկը հերթափոխային աշխատանքի դեպքում, եթե հիվանդության օրերին տաբելի մեջ այդ աշխատողը չկա։