Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։

Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո հաշվարկվում են,

Էմիլյա
Էմիլյա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Աօ հոդված կասեք որով պետք է բոլոր աշխատավարձ և հավասար վճարումների հաշվարկվի

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Էմիլյա

 ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների օրենք հ.22