Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ։ Ներկայացրել եմ անընդմեջ 90 օրացույցային օր անաշխատունակության թերթիկ, անմիջապես հաջորդ օրը իմ տարեկան հերթական արձակուրդն է սկսվում՝ 20 աշխատանքային օր (30 օրացույցային օր)։ Հարց. արդյո՞ք գործատուն կարող է ընդունել հիմք ԱՕ այն հոդվածը, որ 120 օր անընդմեջ անաշխատունակ ես եղել և ազատի աշխատանքից, թե՞ արձակուրդը դրան չի գումարվում։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Անընդմեջ 120 օր անաշխատունակության հետ կապված բացակայելը վերաբերում է միայն հիվանդության թերթիկով բացակայությանը։

Tigran

Արձակուրդը դրա հետ կապ չունի,

Գայանե

Անընդմեջ 90 օրացույցային օր անաշխատունակության թերթիկի օրերը չեն գումարվում տարեկան հերթական արձակուրդի 30 օրացույցային օրերին՝ դրանք տարբեր հասկացություններ են և դա հիմք չէ աշխատանքից ազատման:

Անուշ

Շնորհակալ եմ շատ.Մի հարց եվս .90 օր հաշվում են անաշխատունակության համար միայն աշխատանքային օրերը,թե՞ շաբաթ կիրակին հետը հաշված.Այսինքն՝ եթե ես հունիսի 2 -ից բացել եմ բյուլետեն, որը շարունակվում է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քանի՞ օր է ստացվում։