28/10/2026

գրանցման հայտ

Աննա.

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Աշխատակցին պետք է գրանցել, հայ է, բայց ունի ՌԴ քաղաքացիություն։ Գրանցման համար բավարա՞ր փաստաթղթեր են կացության քարտը, ՀԾՀ և անձնագիրը, թե՞ այլ փաստաթուղթ ևս հարկավոր է։

Դիաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի ազատման հրամանը տրված է 10.10.2022, հարկային հայտը լրացրել եմ 07.10.2022 և ուղարկել եմ։ Սակայն մի քանի ժամ հետո պարզվեց, որ աշխատողը դեռ պետք է աշխատի, բայց հայտն արդեն ուղարկել եմ, հիմա ի՞նչ անեմ այդ հայտը ուղղելու համար։

Դիաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ կպատասխանենք հետևյալ հարցին՝ աշխատողին ընդունել ենք աշխատանքի 01.09.2022թ.-ին, բայց հայտի մեջ ազգանվան առաջին տառը փոքրատառ է ուղարկվել հարկային։ Կարո՞ղ ենք հիմա սխալը ուղղել և ի՞նչ հետևանքներ դա կունենա։ Կանխավ հայտնում ենք շնորհակալություն։

Սուսաննա.

Բարև ձեզ։ Աշխատավայրում ուզում են ինձ գրանցել, բայց պետ. ռեգիստրում իմ տվյալները չեն գտնում և գրանցումը չի ստացվում։ Ի՞նչ կարող եմ ես անել, ու՞մ կարող եմ ես դիմել։ Նաև ասեմ, որ անձնագիրս մեկ ամիս առաջ եմ հանել, դա կարո՞ղ է պատճառ հանդիսանա։

Անահիտ.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մեկ այլ տեղ անցել է աշխատանքի ոչ լրիվ աշխատաժամանակով, իսկ հիմնական աշխատավայրում լրիվից դարձել է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող, գրանցման հայտում հիմնական աշխատավայրի համար պե՞տք է նշել համատեղությամբ՝ այո, թե՞ մնա՝ ոչ։

Աննա.

Բարև ձեզ։ խնդրում եմ կօգնե՞ք՝ գրանցման հայտով աշխատող եմ ընդունում, տալիս է, որ արդեն իր տվյալները ներկայացված են։ Ինքը նախկինում մեզ մոտ աշխատել է, հիմա ազգանունն է փոխել, միայն ՀԾՀ նույնն է։ Ի՞նչ կարող եմ անել։ Նախապես շնորհակալ եմ

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանեք՝ եթե գործատուն աշխատողի հետ կնքում է փորձաշրջանի պայմանագիր 3 ամսով, արդյո՞ք մինչև փորձաշրջանի ավարտը պետք է ներկայցնի գրանցման հայտ տվյալ աշխատողի համար: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ։ Աշխատակից եմ ցանակնում ընդունել աշխատանքի՝ 16 տարեկան, անձնական տվյալներում՝ ծննդյան վկայականով պետք է լինի, բայց սերիա համարի դաշտում միշտ սխալ է բերում, առնչվե՞լ եք այդպիսի խնդրի։ Կխնդրեմ օգնել։

Նարեկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։

Ռուբ.

Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։

Հեղուշ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին ազատում ենք հարկայինում, որտե՞ղ նշենք ազատման հիմքը, ըստ հոդվածի: Taxservice-ում թույլ է տալիս նշել միայն ազատման օրը:

Հայկ.

Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն

Էլեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատողը վերադարձել է արձակուրդից, taxservice-ում ավարտի ամսաթիվը նախապես նշված է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ հարկայինի կայքում որևէ՞ փոփոխություն արվում է, թե՞ ավարտի ամսաթիվը հիմք է հանդիսանում։

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում “ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ” դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։
Շնորհակալություն

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։
(Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)

Լիաննա․

Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։

Արմինե.

Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:

Արմինե․

Բարև ձեզ։ Եթե աշխատողը օգտվել է երեխայի խնամքի արձակուրդից (մի քանի ամիս) վերադարձել աշխատանքի և այժմ հիմնավոր պատճառներով ցանկանում է շարունակել խնամքի արձակուրդը (երեխան 2տ 3ամս է՝ այսինքն դեռ կարող է մի քանի ամիս էլ օգտվել արձակուրդից)։ Օրենքն ասում է, որ նման իրավունք ունեցող աշխատողը խնամքի արձակուրդից կարող է մաս առ մաս օգտվել և արտահերթ։ Գրանցման հայտում ինչպե՞ս է կատարվում փոփոխությունը, կխնդրեմ մանրամասն գրել։

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե տնօրենի վրա միաժամանակ դրվում է մեկ այլ պաշտոն, ապա այս դեպքում գրանցման հայտում ինչպե՞ս կարելի է խմբագրել. ավելացնել նոր պաշտոն ու աշխատանքային ժամերը բաշխել երկու պաշտոնների միջև, այդպես ճիշտ կլինի՞: Նախապես շնորհակալություն։

Լիանա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն: