22/10/2026

դեկրետ

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Հերմինե Խաչատրյան.

Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Լուսինե.

Բարև ձեզ:

Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:

Կանխավ շնորհակալություն:

Սաթիկ.

Բարև ձեզ:

Ես դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 2012թ. սեպտեմբերի 1-ին: 2016թ. հուլիսին գնացել եմ հերթական ամենամյա նվազագույն արձակուրդ, վերադառնալուց հետո նույն թվականի դեկտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2019թ. հունվարի 7-ից վերադարձել եմ աշխատանքի: Խնդրում եմ, ասեք` ե՞րբ կարող եմ գնալ հերթական արձակուրդի և քանի՞ օրով: Իմ արձակուրդը 20 աշխատանքային օր է: Նախապես շնորհակալ եմ:

Արմին.

Բարև ձեզ: Եթե աշխատողը համատեղում է նույն գործատուի մոտ, ապա տվյալ գործատուն ինչպե՞ս է վճարում մայրության նպաստը:

Սոնա.

Բարև ձեզ:

Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։

Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:

Արշակ.

Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ,

Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։

Շնորհակալություն։

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Անժելա.

Բարև ձեզ,

Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին:

Նախապես շնորհակալություն:

Թեհմինա.

Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Մարինա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք երբ գտնվում ես ֆիզ. արձակուրդում, կուտակային կենսաթոշակի գումարը վճարվում է:

Քրիստինե.

Բարև ձեզ:

Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:

Անի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:

Սիլվ Ղ.

Բարև ձեզ, մի հարց ունեմ.
Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն: