28/10/2026

ԵՏՄ

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Աննա.

Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։

Սրբուհի.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ։ ԵԱՏՄ-ից ներմուծված հագուստի համար մաքսազերծում կա՞, թե՞ միայն ԱԱՀ-ով է հարկվում։ Եվ առաջին անգամ ֆիզ. անձով ներմուծման սահմանաչափը նշեք։

Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ – 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Վիգեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է։ Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծում է ունեցել։ Տարանցման հայտարարագրի մեջ նշված է մեկ տեսակի ատգաա ծածկագիր, սակայն հաշիվ ֆակտուրայի մեջ տարբեր գներ է գրված, այսինքն՝ նույն ատգաա-ով ապրանքից ներմուծվել է մի քանի տեսակի և տարբեր գներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ներմուծման հայտարարագրի մեջ պետք է առանձնացնել ըստ գների, թե՞ կարող եմ ընդամենը գրել ամբողջ ապրանքի քանակը ըստ չափման միավորի և ամբողջ գումարը:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:

Լարիսա.

Բարև Ձեզ: ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս բերում է՝ հաշվետվության ուղարկման ժամանակ տեղի են ունեցել սխալներ՝ addDeclarationError հաղորդագրությունը: Խնդրում եմ օգնել: Հեռ. 091005930:

Աննա.

Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:

Mariam.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:

Մանե․

Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Լուսինե.

Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞:
Շնորհակալություն:

Գրետա.

Բարև ձեզ: Մոսկվայից ցանկանում եմ ներկրել ապրանք (հագուստ), կցանկանայի իմանալ ներկրման հետ կապված լիարժեք և սպառիչ ինֆորմացիա։

  1. Ցանկանում եմ իմանալ ֆիզիկական անձի համար թույլատրելի չափը։

  2. Եթե այդ չափը գերազանցում է, արդյո՞ք պետք է գրանցվել որպես ԱՁ:

  3. Եթե գրանցվում ենք որպես ԱՁ, ապա ի՞նչ հարկեր կան վճարելու։

Նախապես շնորհակալություն ❤

Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։

Sergey.

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ. անձը ԵՏՄ-ից ապրանք է ներկրել և թույլատրելի սահմանից ավել քաշով է կատարել ներկրումը։ Հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք ֆիզ. անձը հարկ վճարելիս վճարելու է միայն գերազանցած քաշի հարկը, թե՞ ներկրած ապրանքի ողջ քաշի համար։ Շնորհակալություն։

Հայկ․

Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։