Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե դուք փոխադրողն եք ու ծառայություն եք մատուցել, ապա այո կհարկվեք միայն այդ մասով:
ՀՕ հ. 62 մաս 10. Հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի կողմից ծառայությունների մատուցման դեպքում հանձնակատարի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնակատարին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, վճարվող գումարը)` առանց ԱԱՀ-ի, իսկ հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հանձնարարության պայմանագրի հիման վրա հանձնակատարի միջոցով ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:
մաս 12 12. Գործակալության պայմանագրի հիման վրա գործակալի կողմից ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դեպքում՝
1) եթե գործակալը գործում է պրինցիպալի անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար հանձնակատարի և հանձնարարողի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով.
2) եթե գործակալը գործում է իր անունից և պրինցիպալի հաշվին, ապա գործակալի և պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված՝ համապատասխանաբար կոմիսիոների և կոմիտենտի համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոններով:

Անի

Տիգրան ջան, եթե հնարավո՞ր ա հեռախոսահամարով կապնվեմ Ձեզ հետ

Tigran

Հեռախոսահամար 099455932: