Tag: էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր

Պաշտոնի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում

Մարիամ․

Խնդրում եմ հստակեցնել՝ եթե գործող աշխատողի համար իրականացվում է պաշտոնի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում, արդյո՞ք անհրաժեշտ է աշխատողի համաձայնությունը (էլեկտրոնային ստորագրությամբ համաձայնագրով) էլ. համակարգում։

Կարդալ ավելին Պաշտոնի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրում սխալ տվյալ է լրացվել

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` կազմակերպությունը իր գործող աշխատանքային պայմանագրերը թվայնացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն 11 կետում լրացրել է այն աշխատակցի պաշտոնը, անունը, ազգանունը, ում հետ կնքվել է տվյալ աշխատանքային պայմանագիրը, արդյո՞ք դա կարող է հանգեցնել պատասխանատվության։

Կարդալ ավելին Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրում սխալ տվյալ է լրացվել

Քայլերի ի՞նչ հերթականությամբ պետք է ազատել աշխատակցին

Նարինե․

Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի մինչ ներկայիս էլեկտրոնային պայմանագրերի ներդրումը։ Խնդրում եմ ասել՝ ներկայիս փոփոխություններով քայլերի ի՞նչ հերթականությամբ պետք է ազատել աշխատակցին։

Կարդալ ավելին Քայլերի ի՞նչ հերթականությամբ պետք է ազատել աշխատակցին

Աշխատողը չունի էլեկտրոնային ստորագրություն

Արման․

Հարգելիներս, եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի, կնքել ենք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատողը չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ չունի էլեկտրոնային ստորագրություն, ինչ-որ հետևանքներ կարո՞ղ են լինել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատողը չունի էլեկտրոնային ստորագրություն

Եթե էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը սխալ է լրացվել

Մարիամ․

Բարև ձեզ, հարց ունեմ՝ կապված աշխատանքային օնլայն պայմանագրերի հետ․ եթե սխալ է լրացվել տվյալները կայքում և սխալ ստորագրություն է դրվել, ինչպե՞ս կարելի է ջնջել այդ սխալ արված պայմանագիրը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցում։

Կարդալ ավելին Եթե էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը սխալ է լրացվել

Թվային աշխատանքային պայմանագիր

թվային աշխատանքային պայմանագիր

Թվային աշխատանքային պայմանագիր / էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր

Սկսած 2025թ. հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր սկզբունքով, իսկ 2026թ. հունվարի 1-ից նոր աշխատանքային պայմանագրերի համար այս գործընթացը կդառնա պարտադիր՝ շնորհիվ ՀՀ կառավարության ներդրած աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի։ Մինչև 2026թ․ հունվարի 1-ը կնքված պայմանագրերը անհրաժեշտ կլինի թվայնացնել 12 ամսվա ընթացքում։

Այս անցումը նախատեսված է 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, իսկ օրենսդրական փաթեթը համալրվել է նաև ՀՀ Կառավարության թիվ 410 որոշմամբ, որը ուժի մեջ է մտնում 2025 թ. հուլիսի 1-ից և սահմանում է համակարգի պահանջները և պայմանագրերի առցանց կնքման կարգը։

Մանրամասն
Կարդալ ավելին Թվային աշխատանքային պայմանագիր