Tag: ինքնազբաղված անձ

ինքնազբաղված անձ

Վճարում արտեկրում գործող ինքնազբաղված անձին

Լիա․

Բարև Ձեզ։ ՀՀ իրավաբանական անձը արդյո՞ք կարող է արտարժույթով վճարում կատարել այլ երկրից իրեն ծառայություն մատուցող ինքնազբաղված անձին (մասնագիտական գործնեությունից եկամուտ ստացողին)։ Ինձ անհանգստացնում է այն, որ դիմացի կողմի կարգավիճակը չեմ հասկանում։ Եթե ԱՁ լիներ, խնդիր չէր լինի։

Ինքնազբաղված անձ

Կարինե․

Բարև ձեզ, ես մատուցելու եմ թարգմանչական ծառայություններ: Կարո՞ղ եմ գրանցվել որպես ինքնազբաղված անձ և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրել կազմակերպությանը։ Եթե այո, ապա ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ստացված գումարից։ Նախապես շնորհակալություն:

Դայակ պետության աջակցությամբ

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել․ որպես դայակ “Աշխատավարձի 50% պետության կողմից փոխհատուցման ծրագրով” աշխատելու համար 1975թ. ծնված անձը դիմել և ստացել է ՀՎՀՀ 2022թ.՝ որպես ֆիզիկական անձ, բացի եկամտային հարկից նա սոց․ վճար է՞լ պետք է կատարի 2022թ. համար։ Տարեկան եկամտային ու սոց․ վճարի հաշվետվության վերջում լրացվում է որպես ինքնազբաղված գործունեությունից սոց․ վճարի տեղը։ Ինքնազբաղված անձ համարվու՞մ է նա։

Ինքնազբաղված անձ

Էլեոնորա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է “Գլովո” ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Ա/Ձ լեզուներ է դասավանդում

Լիզա․

Եթե ես բացել եմ Ա/Ձ, բայց դեռ հարկային չեմ ներկայացել, գործունեությունս` լեզուների դասավանդում, կարո՞ղ եմ միկրոյի տակ, որպես ինքնազբաղված գրանցվել։ Եվ պայմանագրով աշխատել արտերկրյա կազմակերպության հետ։

Ա/Ձ և ինքնազբաղված անձի տարբերությունը

Տիգրան.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է ԱՁ-ի և ինքնազբաղվածի տարբերությունը, մասնավորապես հարկերը, և ՏՏ ոլորտի արտոնությունները, եթե պատրաստվում եմ աշխատել տնից` ֆրիլանս:

Ինքնազբաղված անձ

Մանե․

Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀՎՀՀ չնշելու պատճառով առաջացած տույժեր

Մարինե.

Բարև ձեզ: Ես հանդիսացել եմ ինքնուրույն հարկ վճարող 2018-2019թթ., ներկայացրել եմ հաշվետվությունները ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Քանի որ բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ չի նշվել հարկային պարտավորությունը չի մարվել և հաշվարկվել են տույժեր, դիմելուց հետո պարտքը մարվել է, բայց տույժերը չեն մարվել։ Կօգնեք հասկանալ՝ ի՞նչ կարող եմ անել տույժերի համար։

Ֆրիլանս աշխատանք

Մարիաննա.

Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
Կանխավ շնորհակալ եմ։

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում

Մարինե․

Ողջույն։
Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։
1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։

Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ

Էվելինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս.

Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում

Տաթև.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):

Կարելի՞ է արդյոք գրանցվել որպես ինքնազբաղված անձ

Սերգեյ.

Բարև ձեզ։
Ես աշխատում եմ խանութների հետ։ Տեղադրում եմ առևտրային ծրագրեր անվճար, բայց սպասարկում եմ ամսավճարով։ Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 9.0 մլն դրամը։ Գործունեությունը նոր է, ցանկանում եմ գրանցվել հարկային դաշտում։ Հարց՝ հնարավո՞ր է գրանցվել որպես («Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում նշված ցանկի 1.7 ենթակետ՝ ծրագրային սպասարկում) ինքնազբաղված անձ, եթե այո՝ խնդրում եմ՝ համառոտ ներկայացնեք կարգը, թե ինչպես պետք է գրանցվեմ, եթե ոչ՝ խնդրում եմ, ասեք Ձեր տարբերակը և ինչպես պետք է գրանցվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

ԱՁ-ն աշխատել է ավելացված արժեքի հարկով

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն գրանցվել է 04.06.2019թ., իսկ հարկայինում գրանցվել է 22.11.2019թ.: Մինչ այդ որևէ հաշվետվություն չի ներկայացվել: Աշխատել է ԱԱՀ-ով: Գրանցված աշխատող չունի, ինքնազբաղ է: Ի՞նչ պարտավորություններ ունի, և ի՞նչ եկամտային և սոց. վճարներ պետք է անել մինչ ապրիլի 20-ը և ո՞ր հաշվեհամարով: Նաև հաշվետվությունների տեսակները խնդրում եմ նշել:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն ինքնազբաղված անձի գործունեության համար

Գայանե.

Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար: