ՀՎՀՀ չնշելու պատճառով առաջացած տույժեր

Մարինե.

Բարև ձեզ: Ես հանդիսացել եմ ինքնուրույն հարկ վճարող 2018-2019թթ., ներկայացրել եմ հաշվետվությունները ժամանակին, հարկային պարտավորությունները վճարել եմ ժամանակին: Քանի որ բանկի աշխատակցի կողմից վճարման հանձնարարագրում ՀՎՀՀ չի նշվել հարկային պարտավորությունը չի մարվել և հաշվարկվել են տույժեր, դիմելուց հետո պարտքը մարվել է, բայց տույժերը չեն մարվել։ Կօգնեք հասկանալ՝ ի՞նչ կարող եմ անել տույժերի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Մարինե, երբ որ դիմել էիք և պարտքը մարել էին, այդ ժամանակ պետք է այդ հարցն էլ միաժամանակ լուծեիք, այս դեպքում Դուք պետք է գնաք Պետական Եկամուտների Կոմիտե, գրեք նամակ նախագահին և ներկայացնեք այդ ժամանակաշրջանի մուծված բոլոր անդորագրերը:

Tigran

Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահին նամակ գրելով կարող է չլուծվել հարցը, այլ բողոքարկման հանձնաժողովին դիմելով:

Մարինե

Հարկը մարելուց հետո դիմում գրել եմ ՊԵԿ, բայց պատասխան նամակը մերժողական է, այն հիմնավորմամբ, որ համաձայն 325-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերի՝ միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ միասնական հաշվին մուտքագրման օրը և միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել։
401-րդ հոդվածի համաձայն էլ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հաշվարկվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար։

Tigran

Տույժերի հաշվով պետք է վճարեք, երբ հիմնական պարտքերը վճարում էիք, դա էլ պետք է վճարեիք, իսկ ձեր վճարած պարտքերի ուղղումները անհատական հաշվի քաղվածքում արտացոլվե”լ են: Այո, կա այդ խնդիրը, անգամ ՀՎՀՀ նշելու դեպքում վճարումը ճիշտ հաշվին չի արտացոլվել, մեկ շաբաթ առաջվա դեպք եմ գրում, հիմա ուղղում ենք կատարում ձեր պես ինքնուրույն հարկ վճարողի համար:

Մարինե

Հիմնական պարտքը չեմ վճարել, վճարման հանձնարարագրերը ներկայացրել եմ, հաշվի են առել և մարել են։ Այո, անհատական հաշվի քաղվածքում պարտքը մարված է, բայց հաշվեգրված տույժերը՝ ոչ:

Tigran

Կամ վճարեք տույժերը, ամեն մեկինը իր գծով ու դրանք կմարվեն, սակայն ուշադիր եղեք ՀՎՀՀ նշումների հանդեպ:

Նաիրա

Հարգելի Մարինե,
քանի որ ՊԵԿ-ը /սխալ կամ թերություններով/ վճարման անդորագրերը մուտքագրում է միասնական հաշվին Պեկին դիմում գրելուց հետո, ուստի այո, ճիշտ են պատասխանել, մինչ այդ աշխատած տույժերը այլ տարբերակ չունեք, պետք է միանշանակ վճարեք:

Արա

Տվյալ դեպքում Դուք կարող եք դիմել բողոքարկման հանձնաժողով, քանի որ Դուք սահմանված ժամկետում վճարել եք Ձեր հարկերը։