Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում

Մարինե․

Ողջույն։
Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։
1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։ Որպես ինքնազբաղված անձ
ֆիզ.անձ հարկ վճարող կարող եք գրանցվել հարկայինում, օրենքը թույլ տալիս է, սակայն
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։ կարող եք ստանալ նաև ՏՏ ոլորտի հավաստագիր ԲՏԱ նախարարությունից եթե կարգավիճակով գրանցված լինեք օրինակ Ա/Ձ֊ն: Հավաստագիրը տալիս է որոշակի հարկային արտոնություն առաջիկ 2 տարիների հաշվով,եթե այն չերկարացնեն:
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։Այո պետք է գործեք շրջհարկի համակարգում, շեմը տարեկան 115 մլն դրամ է, դրանից հետո արդեն գալիս է ԱԱՀ+շահութահարկի համակարգը, եթե դրսի համար է լինելու աշխատանքը կամ լինելու է ծառայությունների արտահանում,ապա դա ԱԱՀ-ից ազատված է կամ չի հարկվում ԱԱՀով:

Ալլա

Շրջհարկով կարող եք Ա/Ձ բացել, տարեկան շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է,և եթե գերազանցվի այդ սահմանաչափը կմտնեք ընդհանուր հարկման դաշտ։

Nerses

1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար
Այո, հնարավոր է:
2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։
Կարող եք բացել ԱՁ:
3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։
Պետք է գործեք կամ շրջհարկի կամ ընդհանուր հարկման համակարգում, շրջհարկի շեմը 115մլն գերազանցելու դեպքում կընկնեք ընդհանուր հարկման դաշտ:

Մարինե

Շնորհակալ եմ բոլորիդ։
Բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ ՏՏ ոլորտում որպես ինքնազբաղված անձ չեմ կարող գրանցվել, բացի այդ էլ, շեմը շատ քիչ է` տարեկան 24 միլիոն դրամ։

Վերջնական տարբերակը մնաց ԱՁ։
Եվս մի հարց. Արդյոք արժե՞ շրջհարկով աշխատելու դեպքում դիմել ՏՏ հավաստագրի համար։

Tigran

Այո, արժե շրջհարկով աշխատելու դեպքում դիմել ՏՏ հավաստագրի համար, սակայն գործունեությունը պետք է համապատասխանի օրենքով գործունեության տեսակներին: ՏՏ գործունեությունը չի կարող գործել միկրոյի համակարգում, որի շեմը մինչև 24 միլիոն է, շրջհարկի դեպքում շեմը մինչև 24-115 միլիոն է: ՏՏ հավաստագրի համար դիմելու գործունեության տեսակներն են. ա. ծրագրային ապահովման մշակում, բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, դ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, ե. վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, զ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում, է. էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում.:

Մարինե

Շնորհակալ եմ։ Փաստորեն ես կարող եմ դիմել հավաստագրի համար։
Միայն իրե՞նց կայքում կարող եմ գտնել դիմելու ընթացակարգը։

Tigran

Այո, իրենց կայքում գրված է ինչ ձևերով պետք է փաթեթը լրացնեք ու ներկայացնեք, հղում:

Մարինե

Դուք նշել էիք, որ շեմը 24ից 115 միլիոն է։ Իսկ ի՞նչ կենթադրի եթե շեմը չհատի 24միլիոնը։

Tigran

Ոչ մի խնդիր չի լինելու դրանից, մեկ է գործելու եք շրջհարկի համակարգում,
Նաև որպես լրացում հաշվի առեք
2. Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները.
1) Հ-ում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների և դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների.
2) ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:
3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.
2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.
3) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
4) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.
5) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
6) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
7) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում և (կամ) դիմելու պահին հանդիսանում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած(իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից.
8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած և գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.
9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության, կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպության 20 և ավելի տոկոս բաժնեմասը:

Մարինե

Շնորհակալ եմ շատ։

Լուսինե

Չեք կարող քանի, որ օրենքում հստակ նշված է ոլորտները դուք պետք է բացեք Ա/Ձ և տաք շրջ․ հարկի հայտ և աշխատեք 5 % –ով։