22/10/2026

կանխիկ

Գեղամ.

Կանխիկի սահմանափակումների դեպքում, ինչպե՞ս են կատարվելու ՀԴՄ-ով վճարները, որոնք անհնար է կատարել անկանխիկ և, եթե առհաշիվ անձը կատարել 15 գնում ՀԴՄ -ով՝ յուրաքանչյուրը 35-50 հազ դրամով, կամ շուրջ 700 հազ. դրամ, կարելի՞ է դրամարկղից միանգամից վճարել 700 հազարը։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, հարցս դրամարկղային գրքի վարման հետ է կապված։ Եթե երկու ամիս առաջ գործարք է բաց թողնվել և գրքում չի լրացվել, հիմա ինչպե՞ս վարվել։ Ներկայացնեմ իրավիճակը՝ դրամարկղի գիրքը էլեկտրոնային է։ Սակայն երեք ամիս առաջ հանվել էին կանխիկով բոլոր գործարքները, ՀԴՄ-ն, բայց գիրքը չենք փակել։ Դրանից հետո վարկ ենք ստացել կանխիկով և այն դրամարկղ չի մուտքագրվել։ Ինչպե՞ս է ճիշտ վարվել հիմա։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով։

Լիանա.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։

Ելենա․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց։ ՍՊԸ ունի հաշվարկային հաշիվ և հիմա ստացել է բիզնես քարտ։ Հնարավո՞ր է դրամարկղից գումարի մուտք անել բիզնես քարտի հաշվարկային հաշվին, թե՞ սկզբից հարկավոր է մուտքագրել ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին և այնտեղից փոխանցել բիզնես քարտի հաշվին։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ ատամնաբուժարան է և աշխատում է միայն անկանխիկ եղանակով, և սխալմամբ կանխիկի չեկ է տպել, ի՞նչ կարելի է անել։

Աննա․

Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն:

Դիաննա.

Հիմնադրամը գիրք է հրատարակում և վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ այդ վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով։ Դրամարկղային գիրք պահելու դեպքում ՀԴՄ պե՞տք է, իսկ ինչպե՞ս ձևակերպել հաշվարկային հաշիվ մուտք անելու համար։

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Վիգեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։
2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, Եթե ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, տրանսպորտային միջոց է վրձակալել ֆիզ. անձից, ամսական 20 000 ՀՀ դրամ, կարո՞ղ եմ վճարումը կատարալ կանխիկ` դրամարկղից ելքի օրդերով: Շնորհակալ եմ:
2. «Պետական տուրքի» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար՝ ոչ կանոնավոր, ՍՊԸ ավտոբուսը վարձակալել է ֆիզ. անձից, հայտարարության մեջ պետք է լրացնի սեփականատիրոջ հաշվառման համարանի՞շը։ Կանխավ շնորհակալ եմ:

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Երևանում գրանցված կազմակերպությունը իրավունք ունի՞ X համայնքում աշխատանք կատարողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ-ից սկսած է անկանխիկ գործարքնեներն իրականացվելու: Շնորհակալություն։

Նինել.

Բարև Ձեզ։ Կարո՞ ղ է արդյոք կազմակերպությունը վարձակալության վճարը վճարել կանխիկ, եթե վարձատուն հանդիսանում է ֆիզ. անձ։ Վարձավճարը ամեն ամիս կազմում է 50 000 ՀՀ դրամ, տարեկան 600 000 ՀՀ դրամ։ Եթե այո, ապա ամբողջ տարվա վճարման 600 000 դրամով չի՞ խախտվում անկանխիկի 300 000 ՀՀ դրամի սահմանաչափը։

Սուսաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք.
1. Եթե Երևանում գործատուն ունի երկու աշխատող և հունիս ամսվա աշխատավարձը վճարել է անկանխիկ եղանակով, դա օրենքի խախտու՞մ է:
2. Կարո՞ղ տվյալ գործատուն այսուհետև աշխատավարձը վճարել կանխիկ եղանակով:
Շնորհակալություն:

Ռուզաննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ի իրավաբանական հասցեն ք. Երևանով է, իսկ փաստացի գործունեության հասցեն գ. Առինջն է, ապա հուլիսի 1-ից աշխատողների աշխատավարձը կանխիկով է վճարվու՞մ, թե՞ պարտադիր անկանխիկ, որևէ մեկը պարզաբանում ունի այս հարցի շուրջ:

Կարինե․

Բարի օր բոլորին։ Կազմակերպության հիմնադիր տնօրենին մինչև 01․07․2022թ․ տրվել է փոխառություն։ Փոխառությունը կարելի է՞ վերադարձնել կանխիկով դրամարկղ, հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 12-ը՝ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ հասկանալ․ ընդունենք կազմակերպության հուլիս ամսվա վճարման ենթակա ընդանուր աշխատավարձը կազմում է 2 մլն դրամ, բայց յուրաքանչյուր աշխատողի վճարման ենթակա աշխատավարձը չի գերազանցում 300.000 դրամից, այս դեպքում աշխատավարձի վճարումը կարո՞ղ եմ կատարել կանխիկ ՝դրամարկղից։

Դավիթ.

Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։
P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։

Ասյա.

Բարև Ձեզ։ Տանից հագուստի վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն, որ վաճառքը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքով՝ առաքումով միայն, նույնպես պե՞տք է pos տերմինալի համար բանկին դիմի, քանի որ տուն մարդ չի գալիս, քարտով վճարում չի իրականացվում, վճարումը իրականացնում են կանխիկ՝ ՀԴՄ կտրոնով՝ առաքիչին տալով կամ անկանխիկ ՍՊԸ-ի քարտային հաշվեհամարին փոխանցելով՝ նշելով հդմ սարքում անկանխիկ և այլ վճարային տերմինալ։ Հիմա Ամերիաբանկը ասում է, եթե 300 000 դրամը pos-ի ակտիվացումից հետո չեք ապահովում, ապա տուգանք է 10 000 դրամ։ Իսկ ինչպե՞ս ապահովենք, եթե տուն հաճախորդ չի մոտենում և հետևաբար քարտով վճարում չի լինում pos-ի միջոցով։ Կխնդրեմ, եթե տեղյակ է որևէ մեկը՝ գրեք։ Նախապես շնորհակալ եմ։

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն

Սամվել․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք․

1․ Փոխառության տրամադրումը ընկերության կողմից իր մասնակցին պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո

2․ Փոխառության վերադարձը մասնակցի կողմից ընկերությանը պետք է կատարվի անկանխիկ եղանակով 2022թ․ հուլիսի 1-ից հետո

Մելինե.

Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։

Արտյոմ․

Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։