26/10/2026

հայտարարագիր

Սաթեն․

Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունն ունի 2 հիմնադիր 90% և10%: 10%ի սեփականատերը մահացել է 2011թ-ին, և անհնար է գտնել հարազատներին: Իրական շահառուի հայտարարագրի համար ի՞նչ անեմ, միայն մեկի՞ն ներկայացնեմ։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, իրական շահառուների հետ կապված մի հարց․ տեղադրում եմ նույնականացման քարտը, մուտք գործում, որից հետո նշում եմ ընդերքօգտագործող և պետ ռեգիստրի համար, բերում է կազմակերպության անունը, և գրանցման համարը։ Նշեմ՝ ՍՊԸ բացվել է 2022թ մայիսին, ուրիշ ոչ մի բան չի բերում, որ ավելացնեմ իրական շահառուին: Կանխավ շնորհակալ եմ։

Կցված նկար

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում 31․01․2023 թվականին։ Ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է այդ ամսաթվով, սակայն հարկային մարմիններից ասում են, որ իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, և չենք կարող հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ դեբետագրենք, այլ պետք է պակասեցում տանք, իսկ փետրվար ամսվա հաշվարկի մեջ ավելացում տանք։ Կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է այս դեպքը կարգավորվում։

Արտյոմ․

Խնդրում եմ օգնել, իրական շահառուների հայտարարագիրը լրացնելիս պետռեգիստրի համարը նշում եմ, որից հետո համակարգը տեղեկացնում է, որ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի։ Փորձել եմ տարբեր կազմակերպություններով, տարբեր ֆորմատներով։ Ի՞նչ խնդիր կարող է լինել։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որ գրանցվել է 2022թ-ին, գործունեության տեսակը Կրաքարի և գիպսի արդյունահանում, բայց դեռ գործունեություն չի ծավալել, ներկայացնում է 0-ական հաշվետվություններ: Հիմա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելիս պետք է ընտրի ընդերքի օգտագործմա՞ն, թե՞ ընդանուր տիպի: Կանխավ շնորհակալ եմ:

Վլադ․

Բարև բոլորին։ Ես Ֆիզ. անձ եմ, և առաջին անգամ եմ առնչվում հարկայինի հետ։ Կարգո-ի բեռը մաքսազերծելու համար ինձնից ինքնուրույն հարկ վճարողի կոդ են ուզել, որը չունեմ, ինչպես նաև ներմուծման հայտարարագիր։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպե՞ս դա պետք է արվի։ Շնորհակալություն։

Տաթև․

Բարև ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում, հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը նույն անձն է: Այս դեպքում Իրական շահառուների մասին հայտարարագիրը նույնպե՞ս պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Ռոման․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք: 500 հատ մեքենայի շարժիչային յուղ: Հաշիվ ապրանքագրի մեջ ապրանքը նշված է հատով, իսկ դեկլարացիայի մեջ նշված է կգ-ով:

Հարց 1. ապրանքի ինքնարժեք հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակի, այսինքն՝ հատ, թե՞ ամբողջ քաշի, եթե քաշի, ապա նետտո՞, թե՞ բրուտտո

Հարց 2․ Մաքսային վիճ հաշվետվության մեջ լրացուցիչ միավոր դաշտում ի՞նչ թիվ պետք է գրել և մաքսային վիճակագրական արժեք դաշտում ի՞նչ թիվ գրել:

Հարց 3․ Ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է հատո՞վ, թե՞ կգով լրացնել։

Կարեն.

Բարև Ձեզ։ Սպը-ն ԵՏՄ-ից կատարել է ներմուծում, “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված է 29․11.2022, բայց մաքսայինի կողմից կնիք է դրվել ինվոյսի վրա, որտեղ նշված է 01․12․2022։ ԵՏՄ հաշվետվություն ներկայացնելիս որպես ներմուծման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է նշեմ: Կասե՞ք՝ “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված 29․11.2022 ի՞նչ ամսաթիվ է։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանք է ներմուծել, “транзитная декларация”-ի մեջ ընդհանուր 1 000 000 ռուբլի արժեք է ֆիքսվել։ Ապրանքը տանելով պահեստ՝ որոշ ժամանակ հետո պարզվել է, որ մեծ մասը խոտան է։ Մատակարարը համաձայնվել է ինվոյսը ճշգրտի, որից հետո կդառնա 450 000 ռուբլի ընդհանուր արժեքը։ Ինվոյսը ստանալուց հետո կարո՞ղ եմ արդյոք ԵՏՄ հայտարագիրը և հայտարարությունը ճշգրտեմ և ԱԱՀ հարկման բազա ընդունեմ 450 000 ռուբլիին համարժեք ՀՀ դրամ։ “Транзитная декларация” – ն պե՞տք է փոփոխվի մաքսայինի կողմից և ի՞նչ ընթացակարգով։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, թե ե՞րբ պետք է ներկայացնենք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր, և եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, պե՞տք է արդյոք ներկայացնի հայտարարագիր: Շնորհակալություն։

Արմեն․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ՌԴ-ից կատարել է ներմուծում , “транзитная декларация” փաստաթղթի վերևի աջ անկյունում գրված է 04․11․2022, իսկ ներքևում ՊԵԿ արևելյան մաքսային կնիքում նշված է 10․11․2022։

Հարց 1․ ԵՏՄ հայտարարության մեջ պետք է ներկայացնեմ ապրանքի հաշվառման ամսաթիվ 04․11․2022, թե՞ 10․11․2022, և հետևաբար պետք է վերցնեմ 04․11․2022, թե՞ 10․11․2022 ամսաթվերի նախորդ օրվա ԿԲ-ի կուրսը։

Հարց 2․ Հաշվապահական ծրագիր մուտք անելիս ինքնարժեքը ո՞ր ամսաթվի ԿԲ-ի կուրսով պետք է հաշվառվի։ Եթե հնարավոր է՝ այս հարցերիս հետ կապված նշեք, թե որ հոդվածը կարդամ։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Անահիտ․

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։
Հարցս հետևյալն է՝
1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել
2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար
3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք

Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հստակեցնել հարցը։ A Ֆիրման, որը հանդիսանուն է Ֆրանսիայի ռեզիդենտ կազմակերպություն, մեզ վաճառել է ապրանք և հենց ինքն էլ իրակացրել է բեռնափոխադրումը մինչև ՀՀ։ Ներմուծման ապրանքային հայտարագրում A-ն արտահանողն է, մենք ստացողը։ Առկա է Invoice, որտեղ առանձին տողով նաև նշված է A-ի կողմից կատարվելիք Shipping: Իմ կարծիքով ՀՀ ՀՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի ա և բ կոնտեքստում է գործարքը և ոչ ռեզիդենտի շ․հ․ չի առաջանա, բայց ավագ կոլեգաս պնդում է, որ պետք է անպայման առաջացնել։

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, Ռուսաստանից գնել եմ ապրանք: Մարտին Ռուսաստանից mail-ով ուղարկել են հաշիվ-ապրանքագիր (счет-фактура) 100 000 ռուբլու (համարժեք՝ 600 000 ՀՀ դրամ): Եվ ես վճարել եմ նույն ամսում 600 000 ՀՀ դրամ: Ապրանքս հատել է սահմանը 03.05.22-ին: Ներմուծման հայտարարագրում հարկային բազան կազմել է 800 000 ՀՀ դրամ, ԱԱՀ-ն՝ 160 000 դրամ: Ունեմ նաև 200 000 դրամ տրանսպորտային ծախս: Հարց. որքա՞ն է իմ ապրանքի ինքնարժեքը (600 000-ն եմ դիտարկելու, թե՞ 800 000-ը):

Ալբերտ.

Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ.
մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը կազմելու ՀՍՏԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ցավոք, գոյություն չունի: Առկա է, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ, որը որոշակիորեն բացահայտում է էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու ձևը, սակայն ոչ ամբողջական և լիարժեք: Առկա են որոշակի տարբերություններ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ և Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևի միջև, որը որոշակի անորոշություն է ստեղծում:
Կարո՞ղ եք օգնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ կազմել:
Նույն խնդիրն առկա է ԲՏԱ Նախարարությունից կապի միջոցի ներմուծման համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, հայտի էլեկտրոնային տարբերակի և այդ հայտի լրացման ուղեցույցում առկա տեղեկատվության միջև։