22/10/2026

հանրային սնունդ

Ռուզան.

Բարև ձեզ։
Հարցս հետևյալն է՝ գործող ռեստորանը (հանդիսությունների սրահ) ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն։ Արդյո՞ք գործում է այլ հարկման համակարգ, թե՞ գործող օրենսդրությամբ բացօթյա հանրային սնունդն այլևս չի առանձնացվում փակօթյայից։
Եթե հարկման համակարգերի տարբերություն կա, խնդրում եմ ուղարկել հղումը։
Նախապես շնորհակալություն։

Գայանե Առաքելյան.

Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։
Շնորհակալ եմ նախապես։

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։

Սամվել.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել սալաթների պատրաստման և մատակարարման աշխատանքով: Ցանկանում եմ բացել ընտանեկան բիզնես՝ տնային պայմաններում: Խնդրում եմ, ինձ ուղղություն տաք, թե ինչ փաստաթղթեր և թույլտվություն է պետք նման գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Արման.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:

Անահիտ․

Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։

Անի․

Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։

Անի.

Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:

Գարիկ.

Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է.
Ես ցանկանում եմ գործունեություն ծավալել Գյումրիում, լինելու է հակասրճարան, ժամանցի կենտրոն, հնարավոր է նաև ներսում փոքրիկ իրերի առք ու վաճառք:
Ինչպիսի՞ իրավական տեսակով և հարկման դաշտում խորհուրդ կտաք աշխատել, ինքս հաշվապահ եմ, պարզապես հետաքրքիր են կարծիքներ ավելի լավ կողմնորոշվելու համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Մարիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե սնունդը պատրաստվում է տեղում, և արդյոք պետք է որևէ թույլտվություն կամ կան հատուկ պահանջներ այդ գործունեությամբ զբաղվելու համար։

Սարգիս.

Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ.
Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։

Դավիթ․

Բարև ձեզ: Միտք ունեմ շինություն վարձակալելու և աշխատացնելու արագ սննդի կետ: Լինելու է միայն սնունդ, ավելի հստակ՝ շաուրմա: Կասե՞ք՝ ինչ է հարկավոր անել, և ինչ թղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։

Դավիթ.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:

Անի.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:

Հասմիկ.

Բարև ձեզ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ երկինք: Խնդրում եմ, շտապ է. եթե ՍՊԸ-ն հանրային սննդով է զբաղվում և մի քանի՝ 5 սենյակ հյուրանոց ունի, շեմը չի անցնում, ՀԴՄ 3 անգամ չի գրվել, շրջ. հարկով աշխատելու դեպքում կասե՞ք՝ որ գործունեությունը քանի % է հարկվում:

Մելինե.

Հյուրատնային ծառայությունը աշխատելու է սոց. փաթեթներով նույնպես, հետևաբար միկրոձեռնարկատիրության հայտ չի կարող ներկայացնել, այսինքն՝ շրջ. հարկի 201 ձևը լրացնի՞, իսկ եթե սնունդ էլ է ուզում մատուցել, ապա ի՞նչ հարկով պետք է հարկվի:

Դավիթ.

Բարև ձեզ: Հանրային սնունդով զբաղվող բիզնեսը ներկայացրել է շրջանառության հարկի դիմում, կարո՞ղ եք ասել՝ այն հարկվու՞մ է 5 տոկոս շրջանառության հարկով: Կազմակերպությունը բացվել է 2019թ. դեկտեմբերի 1-ին և ներկայացրել է շրջանառության հարկի դիմում: Կասե՞ք՝ 2020թ. համար պե՞տք է ներկայացնի նոր հաշվետվություն, թե՞ ներկայացման ժամկետը պետք է լինի 2020թ. դեկտեմբերի 1-ին:

Դավիթ.

Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
եթե հանրային սննդի օբյեկտում (ռեստորանում) թխվում է հաց միայն տվյալ ռեստորանում մատուցելու համար, դա արդյո՞ք համարվում է այլ գործունեություն և հարկվում 20 % շրջ. հարկով, թե՞ հանրային սննդի գործունեություն է։

Արտաշես.

Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Միքայել.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:

Շնորհակալություն: