Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Կարինե
Կարինե
6 տարի առաջ

Եթե նորաբաց կազմակերպություն եք, կարող եք աշխատել միկրոձեռնարկատուրության դաշտում, իսկ եթե արդեն գործող կազմակերպություն եք, ապա, եթե այս տարի Ձեր շրջանառությունը չգերազանցի 24 մլն դրամը, հաջորդ տարի կարող եք հայտարարություն տալ միկրոձեռնարկատեր համարվելու վերաբերյալ և անցնել այդ դաշտ։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Պատվիրատուներին անմիջական վաճառքի իրականացումը կարող է համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ մինչև տարեկան 24 մլն շրջանառության շեմը, դա համարվում է պատրաստի սննդի արտադրություն:

Աննա
Աննա
6 տարի առաջ

Արտադրում եք սնունդ և պատվիրատուներին հասցնում եք անմիջական տարբերակով, ապա կարող եք: Նախապես հայտ ներկայացրեք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար։