Հերթափոխով աշխատող պահակ

Լիլի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Հանրակրթական դպրոցում հերթափոխով աշխատող պահակը տոնական օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վարձատրվի, և եթե այո, ապա հաշվարկն ինչպե՞ս է արվում։ Տոնական ժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր, որի համար 30 տոկոս է տրվում հավելում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1Հանրակրթական դպրոցում հերթափոխով աշխատող պահակը տոնական օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վարձատրվի, և եթե այո, ապա հաշվարկն ինչպե՞ս է արվում։
ԱՕ հ.185 2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

2Տոնական ժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր, որի համար 30 տոկոս է տրվում հավելում: դա պետք է վճարվի 22.00-00.60 ժամերի համար,